Հայաստանում կգործի «Ռուսաստանի փոստի» «Ֆորսաժ» դրամական փոխանցումների ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռուսաստանի փոստը» «Ֆորսաժ» դրամական անհասցե արագ փոխանցումների  ծառայություն է սկսում անդրսահմանային փոխանցումների շուկայում, ասվում է ձեռնարկության հաղորդագրության մեջ։

Ծառայությունից օգտվող երկրների ցուցակում է նաև Հայաստանը։

«Ֆորսաժ» ծառայությունը «Ռուսաստանի փոստի» կողմից գործարկվել է 2010 թվականի հուլիսին, մինչ օրս գործել է միայն երկրի ներսում։ Ծառայությունը մատուցվում է ավելի քան 15 փոստային բաժանմունքում։

Փետրվարին «Ռուսաստանի փոստը» ծառայությունը հանում է միջազգային մակարդակի` սկզբից այն հասանելի կլինի ԱՊՀ երկրներում, իսկ մինչև տարեվերջ` հեռավոր արտասահմանում։

«Այս երկրում «Ֆորսաժ» փոխանցումները հնարավոր կլինի կրկին ուղարկել ոչ միայն Ռուսաստանի ներսում, այլ նաև մերձավոր և հեռավոր արտերկրի երկրներ և արտասահմանյան երկրների միջև առցանց ռեժիմով»,– ասվում է փոստային ձեռնարկության հաղորդագրությունում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Առաջին փուլում «Ֆորսաժ» անհասցե արագ փոխանցումներն իրականացվում են Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի («Փոստի» մասնաճյուղ)  մարզի փոստային կապի դաշնային վարչության ու Մոլդովայի միջև պիլոտային ծրագրի շրջանակներում։

Հաջորդ երկրները, ուր կարելի կլինի արագ դրամական փոխանցումներ ուղարկել, կլինեն Հայաստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Վրաստանը։

««Ֆորսաժ» համակարգը մինչև այս տարվա ամառ ներկայացված կլինի ԱՊՀ բոլոր երկրներում։ Հեռավոր արտերկրի միացումը կսկսվի այս տարի»,– խոստանում է «Ռուսաստանի փոստը»։

Ընդլայնվում է նաև այն արժույթների ցուցակը, որոնք կարելի է օգտագործել փոխանցումների համար։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանից դուրս եկող «Ֆորսաժ» ռուբլով փոխանցումները հասանելի են Մոլդովայում եվրոյով վճարման համար, իսկ հետագայում «Ֆորսաժ» փոխանցումը կդառնա բազմարժութային ծառայություն։

«Փոստի» տեխնոլոգիական գործընկերն այդ նախագծում Coinstar Eurasia Limited դրամական փոխանցումների միջազգային համակարգն է։ «Coinstar Eurasia Limited–ի հետ համաձայնագրի, ինչպես նաև ծառայության մատուցման անհասցե տեխնոլոգիայի շնորհիվ «Ֆորսաժ» ակնթարթային փոխանցումները հասանելի կդառնան ծառայությանը միացած ցանկացած փոստային բաժանմունքում, ինչպես նաև Coinstar սպասարկման կետերում, ինչը կապահովի ծառայության մատուցման լայն ցանց, և այն ավելի հարմար կդարձնի օգտագործողների համար»,– նշվում է «Փոստի» հաղորդագրության մեջ։

Այսօրվա դրությամբ «Ֆորսաժ» փոստային փոխանցումների ծառայությունը հասանելի է ավելի քան 15 հազար փոստային բաժանմունքում, իսկ Coinstar Eurasia Limited ընկերության ընդհանուր ցանցը հասնում է 85 հազարի, որոնք տեղակայված են ավելի քան 140 երկրում։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img