Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2012թ.–ին աճել է 20.36%–ով` մինչև 1 137.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց համախառն դեպոզիտները 2012 թվականին աճել է 20.36%–ով` մինչև 1 137.5 մլրդ դրամ։

Ինչպես վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի բանկեր» ամփոփագրի` 2012 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները, ըստ իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների, առաջատարների հնգյակում են հետևյալ բանկերը` HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը, Արդշինինվեստբանկը, Յունիբանկը և ՎՏԲ–Հայաստան բանկը։

Այդ բանկերին բաժին է ընկնում բոլոր ավանդների մոտ կեսը։

Դեպոզիտների մեծությամբ 2012 թվականի արդյունքներով, առաջատար է HSBC Բանկ Հայաստանը։

Այդ բանկի դեպոզիտների ծավալը 2012 թվականին աճել են նախորդ տարվա համեմատ 13.3 տոկոսով և կազմել են 133.5 մլրդ դրամ կամ Հայաստանի բանկային համակարգի դեպոզիտների համախառն ծավալի մոտ 11.74 տոկոսը։

Այնուհետև ոչ մեծ տարբերությամբ Ամերիաբանկն է` դեպոզիտների 126.3 մլրդ դրամ ծավալով (դեպոզիտների համախառն ծավալում մասնաբաժինը` 11.1% )։ Դեպոզիտների աճն Ամերիաբանկում 2012 թվականին նախորդ տարվա համեմատ կազմել է 40.2 տոկոս։

Երրորդն Արդշինինվեստբանկն է, որի դեպոզիտները կազմել են շուրջ 108 մլրդ դրամ` ավելանալով 14.9 տոկոսով (մասնաբաժինը` 9,5%)։

Յունիբանկի դեպոզիտները նախորդ տարվա արդյունքներով աճել են 41.8 տոկոսով` կազմելով մոտ 104.2 մլրդ դրամ (մասնաբաժինը` 9,16%).

Առաջատարների հնգյակը եզրափակում է ՎՏԲ–Հայաստան Բանկը։ Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեպոզիտների ծավալը 2012 թվականին ավելացել է 34.1 տոկոսով և կազմել է 100.2 մլրդ դրամ (մասնաբաժինը` 8.81%)։

2012 թվականի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ` 479 մասնաճյուղերով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img