Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Feb 7, 2014

Հայաստանը պետք է մեծ ջանքեր ներդնի` ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքի բարձր մակարդակ ապահովելու համար. Standard Bank

Հայաստանը պետք է մեծ ջանքեր ներդնի` ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքի բարձր մակարդակ ապահովելու համար, ասել է Standard Bank–ի զարգացող շուկաների ստորաբաժանման գլխավոր տնտեսագետ Թիմոթի Էշը (Timothy Ash) Ծաղկաձորում մեկնարկած համաժողովի ժամանակ։

Մաքսային միությանն անդամակցելը շատ կարևոր է Հայաստանի համար. նախարար

Մաքսային միությանն անդամակցելը շատ կարևոր է Հայաստանի համար, ուրբաթ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Ծաղկաձորում մեկնարկած «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի բացման ժամանակ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Աբովյան» և «Դավիթաշեն» մասնաճյուղերը կաշխատեն նաև շաբաթ օրերին

Հաճախորդներին առավել հասանելի լինելու և ժամանակային առումով նրանց հարմարավետ դառնալու նպատակով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Դավիթաշեն» և «Աբովյան» մասնաճյուղերը կաշխատեն նաև շաբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչև 14:00, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» 2013թ.–ին զգալիորեն ավելացրել է մասնավոր փոխանցումների ծավալը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2013թ-ին` նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66%-ով, որից դեպի Հայաստան կատարված փոխանցումները` 140%-ով, իսկ հանրապետությունից կատարված փոխանցումները` 31%-ով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Եվրապարտատոմսերի առաջին թողարկման հաջող մեկնարկն ապահովել է Հայաստանի տեղը համաշխարհային շուկաների քարտեզի վրա. Ջավադյան

Անդրանիկ եվրապարտատոմսերի հաջող թողարկման և միջազգային շուկաներում դրանց տեղաբաշխման արդյունքում Հայաստանն իր տեղը գտավ համաշխարհային շուկաների քարտեզի վրա, ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Ֆինանսական համակարգի կայուն զարգացումը և դիվերսիֆիկացումը ՀՀ ԿԲ ռազմավարության առանցքային ուղղություններն են. Ջավադյան

Ֆինանսական համակարգի կայուն զարգացումը և դիվերսիֆիկացումը ՀՀ ԿԲ ռազմավարության առանցքային ուղղություններն են, ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Հայաստանի կապիտալի շուկային նվիրված համաժողովը կնպաստի պետության և մասնավոր հատվածի երկխոսության զարգացմանը. Ջավադյան

«Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը կապիտալի շուկայի զարգացման հարցերի մասնավոր և պետական հատվածների ու հետագա գործողությունների արդյունավետ քննարկման ևս մեկ ուղղություն կդառնա, ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների առուվաճառքների տվյալները վկայում են, որ ֆոնդային ցուցիչները փետրվարի 7–ին աճ են ցուցադրել ԱՄՆ գործազրկության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո, հաղորդում է Փրայմ գործակալությունը։