Եվրապարտատոմսերի առաջին թողարկման հաջող մեկնարկն ապահովել է Հայաստանի տեղը համաշխարհային շուկաների քարտեզի վրա. Ջավադյան

ԾԱՂԿԱՁՈՐ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անդրանիկ եվրապարտատոմսերի հաջող թողարկման և միջազգային շուկաներում դրանց տեղաբաշխման արդյունքում Հայաստանն իր տեղը գտավ համաշխարհային շուկաների քարտեզի վրա, ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացնում։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են`  Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc.։

Ֆինանսների նախարարության տվյալներով, պարտատոմսերի թողարկումից հետո դրանց պահանջարկն աճել է թողարկման ծավալից և հասել է 3 մլրդ դոլարի։ Միաժամանակ հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 2013 թվականի սեպտեմբերից մինչև հունվարի վերջը 6.25 տոկոսից նվազել է մինչև 5.85-5.8 տոկոս։

Հունվարի 31–ին հայկական առաջին եվրապարտատոմսերը գրանցվեցին և NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում առքուվաճառքի թույլտվություն ստացան։ Ցուցարկումից անմիջապես հետո կատարվեց 300 հազար դոլարի առաջին գործարքը։

«Կարծում եմ, որ դա նույնպես դրական է ազդել մեր երկրի վարկանիշի վրա։ Վերջին տարիներին լուրջ աշխատանքներ էին տարվում, որ այդ թողարկումն իրականություն դառնա, և այսօր մեծ աշխատանք է կատարվում օտարերկրացի ներդրողների համար պետական պարտատոմսերի հասանելիությունն ապահովելու ուղղությամբ»,– ասաց նա ուրբաթ Ծաղկաձորում անցնող «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովում։

«Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովն անցկացվում է Ծաղկաձորում։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՎԶԵԲ տեղական արժութային շուկաների և կապիտալի շուկայի զարգացման բաժնի ղեկավար Անդրե Կուուսվեկուն, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, մի շարք հայկական բանկերի ղեկավարներ, համաշխարհային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչներ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img