«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Աբովյան» և «Դավիթաշեն» մասնաճյուղերը կաշխատեն նաև շաբաթ օրերին

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հաճախորդներին առավել հասանելի լինելու և ժամանակային առումով նրանց հարմարավետ դառնալու նպատակով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Դավիթաշեն» և «Աբովյան» մասնաճյուղերը կաշխատեն նաև շաբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչև 14:00, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մեր օրերում շատ հաճախ է լինում, որ հաճախորդներն, իրենց աշխատանքի հետ կապված, ֆիզիկապես չեն կարողանում այցելել բանկ աշխատանքային օրերին և կատարել անհրաժեշտ գործարքները: Այս խնդրին առնչվում են շատ և շատ քաղաքացիներ, և մեր հաճախորդներին առավել հարմար պայմաններ տրամադրելու նպատակով ու նրանց ժամանակը խնայելու համար, որոշվեց, որ բանկը կաշխատի նաև շաբաթ օրերին», – ասել է բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։

Միաժամանակ նա նշել է, որ առայժմ շաբաթ օրերը կաշխատեն «Դավիթաշեն» և «Աբովյան» մասնաճյուղերը, իսկ հետագայում` նաև բանկի այլ մասնաճյուղեր

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի «Դավիթաշեն» մասնաճյուղը գտնվում է Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս 11/91 հասցեում, իսկ «Աբովյան» մասնաճյուղը` Աբովյան քաղաքի Օգոստոսի 23, շենք 4 հասցեում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։– 0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img