ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2014թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,7 տոկոսով և կազմել 76710.4 մլն դրամ։
Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ աճը կազմել 1 տոկոս։
Ընդհանուր վարկային պորտֆելում 54,5 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 1,2 տոկոս։
2014թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 54036.3 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` կրճատվելով 0,8 տոկոսով։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ավանդների 72,1 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 19,4 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8,5 տոկոսը` նպատակային ավանդները։ –0-