ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հունիսի 27–ին տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT13269160 սերիայի պարտատոմսեր` 13 շաբաթ մարման ժամկետով։
Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 901 մլն դրամ, որից 1 մլրդ 801 միլիոն դրամը` մրցակցային։
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8,3767 տոկոս` 8,4537 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։
Տեղաբաշխումից ստացված շահույթը կազմել է 489 632 317 դրամ ($1 – 475,94 դրամ): –0–