Ամառային արձակուրդների կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն տրամադրում է բանկային պահատեղերի վարձակալության զեղչեր

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամառային արձակուրդների ընթացքում արժեքավոր իրերի և փաստաթղթերի ապահով պահպանման համար հունիսի 27-ից մինչև սեպտեմբերի 30-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է ակցիա «Ամառ` այս գործը հանգիստ է սիրում» խորագրով` առաջարկելով հաճախորդներին օգտվել անհատական պահատեղերից արտոնյալ պայմաններով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նվազագույնը 6 ամիս ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդին տրամադրվում է 50% զեղչ` գլխամասային գրասենյակում 75x310x435 չափսի և «Նալբանդյան» մասնաճյուղում 175х310х435 չափսի անհատական պահատեղի վարձակալության համար:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում գործում են անհատական պահատեղեր, որոնք կարող են վարձակալել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը` սկսած մեկ օրից մինչև մեկ տարի: Կախված պահպանման ժամկետից` գործում է նաև վճարման ճկուն սանդղակ. որքան երկար է ժամկետը, այնքան փոքր է օրական վարձավճարը: Բանկի պահոցը համալրված է անվտանգության ժամանակակից համակարգերով, որոնք թույլ են տալիս ապահովել դրանցում իրականացվող գործառնությունների պաշտպանությունն ու գաղտնիությունը: Անհատական պահատեղերից կարող են օգտվել նաև լիազորված երրորդ անձինք:

Վարձակալության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցքարտ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img