Tue, 11 March
15.1 C
Yerevan
USD: 394.73 RUB: 4.48 EUR: 428.64 GEL: 142.25 GBP: 510.03
spot_img

Սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները կզբաղվեն ռոբոտաշինությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան  ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, աահմանամերձ Մովսես գյուղում երկու տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից ստեղծված «Արմաթ» լաբորատորիայում հայկական «Աղվես» և «Կրիա» ծրագրերով միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրավորում են սովորել, բայց ռոբոտներ պատրաստել չի ստացվել, քանի որ համապատասխան սարքեր չեն ունեցել, այժմ լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կօգտագործեն ռոբոտների կառավարման համար։

«Մովսեսը սահմանապահ գյուղ է, և այս ծրագիրը նաև կարևոր է նրա համար, որ դպրոցի սաները,  կրթություն ստանալով, հնարավորություն կունենան տեղում գումար վաստակելու, և  դա նաև կնպաստի, որպեսզի արտագաղթը կանխվի։ Ծրագիրը, ԱՏՁՄ-ի աջակցությամբ, մեզ երեխաներն են ներկայացրել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ. երբ տեսնում ես երեխաների այդպիսի ոգևորություն, ուղղակի չես կարող չաջակցել»,- իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

ԱՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ երեխաները եռաչափ մոդելավորումը կիրականացնեն Գորիսում արտադրված «Բզեզ» եռաչափ տպիչով, աշխատելու են հիմնականում Հայաստանում արտադրված սարքավորումներով։  «Սրանով մենք երեխաներին ուզում ենք ցույց տալ, որ հաջողության օրինակներ Հայաստանում շատ կան, որ ձեր նման երեխաները ստացել են գիտելիքներ և կարողանում են արտադրել այսպիսի սարքավորումներ, այսինքն՝ դուք էլ կարող եք»,- ասաց նա։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը  2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը մտադիր է վարկային միջոցներ ներգրավել GCF–ից կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագրերի իրականացման համար

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է միջազգային գործընկերությունների հաստատման կարևորությունը՝ նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու նպատակով

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի հունվարին աճել է՝ հասնելով 12,9 մլրդ դոլարի

2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 12 842,240 մլն դոլար

Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերը կապահովագրեն ցրտահարությունից

Հայաստանի ֆերմերային տնտեսություններին կառաջարկեն գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրություն ցրտահարությունից, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

Մասնաճյուղում տեղադրված է նաև վճարային տերմինալ՝ բանկային գործարքներն ինքնուրույն կատարելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img