ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսին իջեցված տոկոսադրույքներով վարկեր է առաջարկում «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ակցիան կտևի 3 ամիս՝ մինչև 2019թ-ի մարտի 10-ը:

Այն թույլ կտա իրավաբանական անձանց ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ Բանկի հաճախորդներին, ձևակերպել վարկեր` իջեցված տոկոսադրույքով:

«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան տալիս է հնարավորություն ձևակերպել վարկ սուպերցածր 10% տարեկան տոկոսադրույքով՝ Բանկում գործող 17% տարեկան տոկոսադրույքի փոխարեն, ինչի շնորհիվ կարելի է տնտեսել 7%  վեց ամսվա ընթացքում:

«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայի օգնությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը ու իր ներկայացուցիչներին թեթևացնում ֆինանսական ծանրաբեռնվածությունը:

«7-րդ ամսվանից սկսած տոկոսադրույքը ավտոմատ կերպով կփոխվի ըստ Բանկում գործող տոկոսադրույքի: Առավելագույն գումարը, որ կարող է Բանկը տրամադրել նույնպես աճել է՝ 2 մլն ՀՀ դրամով և կազմում է 7 մլն. ՀՀ դրամ:Այս ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր հաճախորդներ, այնպես էլ գործող՝ նոր վարկի կարիք ունեցող, հաճախորդներ»,– ասվում է հաղորդման մեջ։

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img