ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի վավերացրել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OPEC Fund) հետ 50 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը, որը նախատեսվում է օգտագործել բյուջեի պակասուրդը ծածկելու համար։
Նախագծում նշվում է, որ վարկային միջոցները կուղղվեն մի շարք բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ տնային տնտեսությունների և բիզնեսի էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումների ներդրմանը, կրթական և առողջապահական համակարգերի բարեփոխմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փախստականներին սոցիալական աջակցության ցուցաբերմանը։
Վարկի մարման ժամկետը 18 տարի է՝ 5–ամյա արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը լողացող է։