Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը տարածաշրջանում առաջին ֆինանսական կառույցն է, որը պաշտոնապես միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Սկզբունքները միասնական համակարգ են կայուն բանկային հատվածի համար, որը մշակվել է աշխարհի տարբեր երկրների բանկերի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնության (UNEP FI) համագործակցության շրջանակներում:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները գլխավոր հենքն են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներում և Փարիզյան կլիմայի համաձայնագրում արձանագրված տեսլականին բանկերի ռազմավարությունն ու փորձառությունը համապատասխանեցնելու համար:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը պարտավորվում են կայուն զարգացման իրենց ռազմավարություններում լինել հավակնոտ՝ ձգտելով բիզնեսի հիմքում դնել կայուն զարգացումը՝ միաժամանակ պահպանելով կայուն ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը:

Առաջնորդվելով Պատասխանատու բանկինգի սկզբունքներով՝ բանկերը, որոշում և գնահատում են իրենց գործունեության էկոլոգիական և սոցիալական ազդեցությունը, սահմանում և իրագործում են նպատակներ այն ոլորտներում, որտեղ ազդեցությունն ամենաէականն է, և պարբերաբար հանրությանն են ներկայացնում այդ առաջընթացի մասին հաշվետվություններ:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները բանկերին հիմք են տրամադրում կայուն տնտեսության անցման ռիսկերի համակարգային ընկալման և հնարավորությունների օգտագործման համար:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը ստանձնում են առաջնորդություն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են բանկային պրոդուկտները, ծառայությունները և հարաբերությունները նպաստել ու արագացնել ներկա և ապագա սերունդների, մարդկության, երկրագնդի առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ փոփոխություններին:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը նաև միանում են աշխարհում ամենախոշոր՝ կայուն ֆինանսավորմանը միտված գլոբալ բանկային հանրությանը՝ կազմակերպելով փորձի փոխանակում և ոլորտին նպաստող գործնական առաջարկների ու նորարարական գործիքների միասին մշակում:

Նման հավակնություններն անհրաժեշտ են համաշխարհային ճգնաժամերի դիմադրելու համար, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնության ոչնչացումն ու աղտոտումը և սոցիալական այլ խնդիրներ:

Կոնվերս Բանկի կողմից Պատասխանատու բանկինգի սկզբունքներին միանալու հայտը ստորագրել է Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Պրն․ Գրիգորյանն ասել է. «Մենք հպարտությամբ հայտնում ենք, որ տարածաշրջանում առաջինն ենք միացել UNEP FI Պատասխանատու բանկինգի սկզբունքներին: Գործունեության ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք բիզնեսի կայուն զարգացման սկզբունքներով, պարբերաբար թարմացրել գործիքակազմը՝ ձգտելով երկարաժամկետ կտրվածքում արժեք ստեղծել աշխատակիցների, հաճախորդների, բաժնետերերի նաև ողջ հանրության համար: Մեր պատասխանատվությունը ներառում է կայունության՝ սոցիալական, էկոլոգիական և տնտեսական ասպեկտները: Մենք հավաստում ենք և պատրաստակամություն ենք հայտնում ակտիվ մասնակցություն ունենալ և առաջնորդող դեր ստանձնել կայուն փոփոխություններում»:

Պատասխանատու բանկինգի սկզբունքների մասին հավելյալ տեղեկությունը հասանելի է www.unepfi.org/responsiblebanking հղումով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է ավելի քան 1,85 մլն շահառու, փոխհատուցումների ծավալը գերազանցել է 150 մլրդ դրամը. ԱՆ

Հայաստանում այս պահի դրությամբ առողջության ապահովագրության համակարգում ներառված է 1 մլն 815 հազար շահառու, փոխհատուցումները գերազանցել են 150 մլրդ դրամը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img