Thu, 12 February
2.1 C
Yerevan
USD: 377.51 RUB: 4.88 EUR: 449.99 GEL: 140.49 GBP: 517.38

ԱՄՀ-ն գոհ է Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը դրական է գնահատում Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրի արդյունքները:

«Չնայած գլոբալ ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսական իրավիճակի վատթարացմանը՝ ծրագրի զարգացումները նրա մեկնարկի պահից մեծապես ոգեշնչում են», – նշվում է ԱՄՀ պաշտոնական կայքում տեղադրված՝ աջակցության ծրագրի իրականացման մասին փաստաթղթում:

Հայաստանի աջակցության՝ 544 միլիոն դոլարի, 28 ամիս ժամկետով ծրագիրը հավանության է արժանացել ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից 2009 թ.-ի մարտին: Նույն տարվա հունիսին Խորհուրդը որոշում է ընդունել ավելացնել Հայաստանի ֆինանսական աջակցությունը՝ հասցնելով այն մինչև 823 միլիոն դոլարի (533, 6 միլիոն SDR) կամ Հայաստանի 580 տոկոս քվոտայի: Վերը նշված միջոցները տրամադրվում են հանրապետությանը 5 տարի ժամկետով՝ 3 տարի և 3 ամիս արտոնյալ ժամանակաշրջանով՝ SDR դրույքով, որն այս պահին կազմում է շուրջ 1,5 տոկոս: Փաստաթղթի համաձայն՝ ճգնաժամը զգալի հարված է հասցրել Հայաստանին, ինչը վերջ է դրել 2000 թ.-ից սկսված երկրի ուժեղ տնտեսական զարգացմանը:

«Գլոբալ տնտեսական ճգնաժամն ու Ռուսաստանում տեղի ունեցած անկումն ազդեցին դեպի Հայաստան կապիտալի հոսքի վրա, ինչը հանգեցրեց արտահանման և փոխանցումների ներհոսքի կտրուկ դանդաղեցմանը: ՀՆԱ աճը երկնիշ դրական ցուցանիշներից իջավ բացասական մակարդակի, ավելացավ գործազրկությունը, և կորպորատիվ հատվածում կտրուկ ավելացավ սթրեսի մակարդակը», – ասվում է տեղեկատվության մեջ: ԱՄՀ-ի գնահատմամբ՝ երկրի իշխանությունները սկբնական փուլում դիմադրում էին տարադրամի փոխարժեքի նկատմամբ նվազեցնող ճնշումներին, ինչը 2008 թ.-ի վերջին, 2009 թ.-ի սկզբին ուղեկցվում էր միջազգային ռեզերվների կտրուկ և անկայուն կրճատմամբ:

Արտարժույթի լողացող փոխարժեքին վերադառնալուց հետո հայկական արժույթն արժեզրկվեց գրեթե 20 տոկոսով, սակայն դրանից հետո հիմնականում կայուն էր՝ արժույթի շուկայում կառավարության կողմից իրականացվող սահմանափակվող ինտերվենցիաների պայմաններում:

ԱՄՀ-ն ընդգծում է, որ երկրի ֆինանսական կայունությունը պահպանվել է, և որևէ բանկ լուրջ խնդիրներ չի ունեցել: Այնուամենայնիվ, Հիմնադրամի մասնագետների կարծիքով, չնայած ձեռք բերված արդյունքներին՝ տնտեսական դժվարությունները կարճաժամկետ հեռանկարում պահպանվում են: Ռուսաստանում և Հայաստանի այլ առևտրային գործընկերների մոտ տեղի ունեցած զգալի անկումը մեծապես ազդում է երկրի վրա:

Այսպես՝ տնտեսական անկումը երկրում 2009 թ.-ին ակնկալվում է ավելի քան 15 տոկոս, քանի որ ուղղակի օտարերկրյա ներդրումների կրճատումը հանգեցնում է ավելի փոքր ներքին պահանջարկի, իսկ արտահանումը կրճատվում է համաշխարհային թուլացած պահանջարկի հետևանքով:Միաժամանակ ԱՄՀ-ի փորձագետները կարծում են, որ Հայաստանի բանկային հատվածը լավ կապիտալացված է, սակայն տնտեսական անկումը կազդի վարկային ռիսկի մակարդակի վրա. այժմ այդ ազդեցությունը դրսևորվում է չաշխատող վարկերի ավելացման տեսքով:

Միաժամանակ միջազգային ռեզերվների բավարարության պայմաններում ակնկալվում է վճարային հաշվեկշռի վրա ճնշումների պահպանում: Այս համատեքստում միջազգային դոնորների կողմից Հայաստանին շարունակվող աջակցությունը կարևոր կլինի վերը նշված ճնշումները մեղմելու համար, իսկ լայն իմաստով՝ տնտեսական անկման վրա ազդեցությունների համար:

Ինչպես կարծում են ԱՄՀ-ում, այս բարդ պայմաններում աղքատների պաշտպանությունը վճռորոշ կլինի և կառավարության կողմից կպահանջվեն նպատակային գործողություններ, որոնք համատեղված կլինեն միջազգային դոնորների աջակցության հետ: ԱՄՀ-ից նաև նշում են, որ Հայաստանը լավ հնարավորություններ ունի վերը նշված մարտահրավերները հաղթահարելու համար, և ԱՄՀ-ի ու միջազգային այլ գործընկերների կողմից ֆինանսական աջակցության պարագայում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը պետք է նպաստի այս բարդ ժամանակաշրջանից երկրի դուրս գալուն և նրա վերականգնմանը՝ նոր զգալի տնտեսական աճով, ավելացող եկամուտներով և զբաղվածությամբ, աղքատության նվազող մակարդակով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել  ՎԶՄԲ–ի հետ վարկային համաձայնագրին․ վերջինիս ընդհանուր արժեքը 120,5 մլն եվրո է

Համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․07 կետով և կազմել 449․99 դրամ, ռուբլին նվազել է 0․0079 կետով և կազմել 4․8812 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի փետրվարի 6-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  փետրվարի 5-ի համեմատ, նվազել է 0.31 կետով՝ կազմելով 377.7 դրամ

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 2–8)

Հայաստանի ֆինանսական շուկան անցած շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների, վճարային ենթակառուցվածքների կանոնների փոփոխությունների և կրիպտոսեգմենտի վերաբերյալ կարգավորողի ազդակների ազդեցության ներքո

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img