Հայաստանը պետք է փոխի տնտեսության կառուցվածքը. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի ճգնաժամից երկրի դուրս գալն ապահովելու համար, կարծում է Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան:

«Թեև Հայաստանի կառավարությունը ճիշտ է արձագանքել ճգնաժամային իրավիճակին, ակնհայտ դարձավ, որ ճգնաժամի ազդեցության պատճառով Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի՝ ապագայում ճգնաժամից երկրի դուրս գալն ապահովելու համար», – ասել է նա կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշել է Օկոնջո-Իվիլան, ճգնաժամը բացահայտել է հայկական տնտեսության թերությունները, օրինակ, նրա կախվածությունն օտարերկրյա փոխանցումներից, որոնք մինչճգնաժամային ժամանակաշրջանում կազմում էին 18 տոկոս ՀՆԱ-ի կառուցվածքում:

2009 թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել են 672,3 միլիոր դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ, ինչը 35 տոկոսով կամ 363 միլիոն դոլարով պակաս է 2008 թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ:

Միաժամանակ ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ չնայած հայկական տնտեսության անկման աննախադեպ բարձր տեմպին, երկրի կառավարությունը ճիշտ է արձագանքել իրավիճակին և սկսել է իրականացնել ճիշտ հակաճգնաժամային ծրագրեր: Օկոնջո-Իվիլան նշել է, որ ճգնաժամը Հայաստան է հասել պետական պարտքի ցածր մակարդակի պայմաններում, ինչը կառավարությանը հնարավորություն է տվել ստանալ լրացուցիչ բյուջետային օգնություն:

Վերջերս Հայաստանն ակտիվորեն օտարերկրյա միջոցներ է ներգրավում հակաճգնաժամային միջոցառումների համար: Օրինակ՝ Ռուսաստանը հունիսի 12-ին հանրապետությանը 500 միլիոն դոլարի կայունացնող վարկ է տրամադրել, իսկ ԱՄՀ-ն մտադիր է որպես աջակցություն տրամադրել 822,7 միլիոն դոլար, ՀԲ-ն 2009-2012 թթ.-ին կփոխանցի 545 միլիոն դոլար:

«Այլ կառավարություններ նման հնարավորություն չեն ունեցել», – նշել է նա:
Բացի այդ, Օկոնջո-Իվիլայի կարծիքով, ՀՀ կառավարությունն իր առջև սոցիալական ծախսերի պահպանման ճիշտ խնդիր է դրել:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img