ՎՏԲ-Հայաստան Բանկը իջեցրել է հիփոթեքի և ավտովարկավորման տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է հիփոթեքային և ավտովարկավորման տոկոսադրույքների էական իջեցման մասին, ինչպես նաև նշանակալիորեն արագացրել է վարկառուներին վարկի տրամադրման գործընթացը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից Հիփոթեքային վարկով անշարժ գույգքի ձեռք բերման համար ՎՏԲ-Հայաստան Բանկը տարեկան տոկոսադրույքը 19,5%-ից իջեցրել է մինչև 14%, իսկ ավտովարկավորման տոկոսադրույքը` 18%-ից մինչև 12%:

«Մանրածախ ռիսկ-մենեջմենթի նոր համակարգի ներդրման շնորհիվ, ավտովարկավորման դիմումների քննարկումն այժմ տևում է ոչ ավել, քան փաստաթղթերի ամբողղջ փաթեթը բանկ ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր, իսկ հիփոթեքային վարկի դիմումները` ոչ ավել քան 5 աշխատանքային օր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ առևտրային բանկ է, ռուսաստանյան առաջին միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի կազմում «ՎՏԲ բանկ» ԲԲԸ -ի/Ռուսաստան/ դուստր բանկը: ՎՏԲ-Հայաստան բանկը (մինչև վերանվանումը` «Հայխնայբանկ» ՓԲԸ) Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանցը: Բանկի մասնաճյուղերը գործում են երկրի բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում: 2007թ. հուլիսի 25-ից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img