ՊրոԿրեդիտ բանկը կզբաղվի գյուղատնտեսության վարկավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արտաշատում ՊրոԿրեդիտ բանկի նոր մասնաճյուղը նշանավորեց բանկի կողմից Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման մեկնարկը:

Այս կապակցությամբ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը նշել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը լինելով` չունի բավարար ֆինանսավորման աղբյուրներ։ Բանկի նպատակն է նպաստել նաև տնտեսության այս ճյուղի զարգացմանը:

Հերցֆելդն ընդգծել է, որ Արտաշատում մասնաճյուղի բացման հիմնական նպատակներից է խթանել գյուղատնտեսության զարգացումը:

Բանկիրի խոսքերով՝ այս ծառայությունը բավականին մատչելի է, քանի որ առանձնանում է իր բարենպաստ պայմաններով՝ վարկի մարման անհատական գրաֆիկով և գրավադրման ճկուն համակարգով:

«Համոզված ենք, որ մենք էապես կնպաստենք գյուղատնտեսության զարգացմանը՝ սկսելով Արարատի մարզից և այնուհետև շարունակելով գյուղատնտեսության ֆինանսավորումը ՀՀ մյուս մարզերում», – նշել է Հերցֆելդը:

«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում պաշտոնապես սկսել է գործել 2008 թ.-ի փետրվարի 5-ին:

Հայաստանում նա 100 տոկոսանոց օտարերկրյա կապիտալով բանկ է, որը տրամադրում է բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ: Բանկի գործունեությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
ՊրոԿրեդիտ բանկը ՊրոԿրեդիտ խմբի անդամ է, որը բաղկացած է նպատակային խմբերին ուղղված 22 ֆինանսական հաստատությունից։ Խմբի գործունեությունը ուղղված է երեք տարածաշրջանի՝ Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի զարգացող երկրներին և անցումային տնտեսություններին։
Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ-ն (ProCredit Holding AG)՝ 67.49% բաժնեմասով, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» (EBRD)՝ 16.67% բաժնեմասով և «Զարգացման Բանկը» (KfW)՝ 15.84% բաժնեմասով։
Այժմ բանկը սպասարկում է 8200 հաճախորդ: Բանկի վարկային պորտֆելը գերազանցում է 27 միլիոն դոլարը, իսկ բնակչությունից ներգրավված միջոցները կազմում են շուրջ 18 միլիոն դոլար:-0-

ՊրոԿրեդիտ բանկը կզբաղվի գյուղատնտեսության վարկավորմամբ
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img