Գազպրոմբանկը երկարաժամկետ վարկային գիծ է բացել ՀայՌուսգազարդի համար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջև հոկտեմբերի 26-ին ստորագրվեց երկարաժամկետ վարկային համաձայնագիր՝ 40 մլն դոլարի չափով վարկային գիծ բացելու մասին, տեղեկացնում է ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Վարկային գիծը կսպասարկի Գազպրոմբանկի դուստր բանկը` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ն:

«Համաձայնագրի ստորագրումը հանրապետության վառելիքաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների արդյունավետ համագործակցությանն ու զարգացմանն ուղղված Գազպրոմբանկի ռազմավարական խնդրի իրագործման հերթական քայլն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հետևողականորեն շարունակում է ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես «Իրան-Հայաստան» գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնման և «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» համալիրի արդիականացման և շինարարության ավարտի ուղղությամբ:
2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են շուրջ 27.8 մրդ դրամ:

Բացի այդ, գազային համալիրի վերականգնման և զարգացման ծրագրի իրականացման համար, 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում Ընկերության կողմից ներդրումները կազմել են շուրջ 10.3 մլրդ դրամ: Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից կատարված ներդրումային ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 700-750 մլն ԱՄՆ դոլար:

Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին:

Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ:
«Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից մեկն է, որն ընդգրկված է Ռուսաստանի 3 խոշորագույն բանկերի եռյակում, զբաղեցնում է 3-րդ տեղը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ցուցակում: Բանկը սպասարկում է ռուսական տնտեսության առանցքային ոլորտները, այդ թվում գազի, նավթի, ատոմային, էլեկտրաէներգետիկան:

Գազպրոմբանկի հաճախորդների թվում են 2 մլն-ից ավելի ֆիզիկական և 43 հազար իրավաբանական անձինք: Գազպրոմբանկի տարածքային ցանցի կազմում ընդգրկված են 44 մասնաճյուղ և 5 դուստր ու կախյալ բանկեր Ռուսաստանի տարածքում: Գազպրոմբանկը մասնակցում է նաև արտասահմանյան 3 բանկերի կապիտալում՝ «Բելգազպրոմբանկ» (Բելառուս), «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» (Հայաստան) և «Ռուսական կոմերցիոն բանկ» (Շվեյցարիա): «Գազպրոմբանկը» ունի նաև ներկայացուցչություն Պեկինում (Չինաստան) և Ուլան-Բատորում (Մոնղոլիա):

Հունիսի 30-ի դրությամբ «Գազպրոմբանկի» կապիտալը կազմում է 156,5 մլրդ ռուբլի, ընդհանուր ակտիվները՝ 1 855,3 մլրդ ռուբլի:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն ներառված է ռուսական խոշորագույն Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես 100%-անոց դուստր բանկ:

Բանկի հաճախորդներն են ավելի քան 58 հազար ֆիզիկական և ավելի քան 2 հազար իրավաբանական անձիք, այդ թվում, ռուսական կապիտալի մասնակցությամբ այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են «ՀայՌուսգազարդե ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Վիվասել-ՄՏՍ-ը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը և այլն:

2009թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդհանուր կապիտալը կազմում է 9,906,771 հազար դրամ, ընդհանուր ակտիվները՝ 39,545,809 հազար դրամ: Մասնաճյուղերի թիվը կազմում է 15: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img