VivaCell-ի 2010թ.-ի ներդրումները նախատեսված են 55$ միլիոնի չափով

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010թ.-ին VivaCell ընկերության իրականացրած ներդրումները նախատեսված են 55 միլիոն դոլարի չափով, հինգշաբթի Սևանում լրագրողներին է ասել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նրա խոսքերով, սա դեռ դրամական միջոցների ներդրման նախնական չափն է, որը հաստատված չէ Խմբի տնօրենների խորհրդի կողմից:

«Ներդրումային ծրագրի քննարկումից հետո ներդրումների վերջնական ծավալը կարող է փոխվել», – ասել է Յիրիկյանը:

ՄՏՍ-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովն իր հերթին նշել է, որ վերջնական ծրագիրը դեռ քննարկման փուլում է:

«Մենք ուսումնասիրում ենք 2010թ.-ի ներդրումների ծավալը, որը վճարումների տեսակետից պակաս չի լինի, իսկ սարքավորումների շահագործման տեսակետից կարող է նույնիսկ գերազանցել 2009թ.-ին նախատեսված 50 միլիոն դոլարը», – ասել է Ռոսպոպովը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ընկերությունն ամբողջովին կկատարի 2009թ.-ի համար նախատեսված ներդրումները, իսկ արտոնյալ գնումների արդյունքում մնացած միջոցները կուղղվեն նոր նախագծերի իրագործմանը:

«Մենք կներդնենք միջոցներ և կաջակցենք ընկերության մենեջմենթին նորարարությունների նախագծերում, ինչի կապակցությամբ ընկերությունը հայկական շուկայում կմնա ամենանորարարը, ինչի համար նա ունի անհրաժեշտ բոլոր ֆինանսական և մարդկային ռեսուրսները», – ասել է Ռասպոպովը:

Նա ընդգծել է, որ ՄՏՍ-ը կշարունակի ներդրումներ կատարել հայկական շուկայում ընկերության առաջատար դիրքերը պահպանելու նպատակով, որի համար նա ունի բոլոր միտումներն ու մնում է միայն բարձրացնել ծառայությունների որակը:

Նրա խոսքերով, ՄՏՍ-ը նույնիսկ կաջակցի բոլոր ձեռնարկումներին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում Հայաստանում ընկերության կողմից իրականացվող բոլոր կառուցական առավելությունները, նախաձեռնություններն ու նախագծերը պահպանելու և զարգացնելու նպատակով:

«Մենք գոհ ենք դրանց արդյունավետվությունից և պահանջարկից և 2010 թ.-ին կշարունակենք զարգացնել նոր ուղղություններ՝ կրթություն, մշակույթ, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանում՝ շեշտադրելով էկոլոգիապես մաքուր զարգացումը», – ասել է Ռասպոպովը:

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։

Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img