Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է աջակցել բանկերին նրանց միաձուլման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է ակտիվորեն աջակցել բանկերին այն դեպքում, եթե նրանք դիմեն ԿԲ՝ միաձուլման նախաձեռնությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Լինելով բանկերի միաձուլման կողմնակից՝ մենք պատրաստ ենք բանկերին ակտիվ աջակցություն ցուցաբերել, եթե նրանք նման նախաձեռնությամբ դիմեն ԿԲ-ին», – նշեց նա:

Միաժամանակ Ջավադյանը պարզաբանեց, որ Կենտրոնական բանկը չունի պաշտոնական տեղեկատվություն նոր բանկի բացման և/կամ գործող բանկերի միաձուլման մասին:

«Սակայն ապագայում նման հնարավորությունը չի բացառվում, քանի որ ԿԲ-ի սահմաններից դուրս խոսակցություններ ընթանում են հնարավոր միաձուլման մասին բանակցային գործընթացների մասին», – ասաց Ջավադյանը:

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ, որոնք ունեն 378 մասնաճյուղ:

2009 թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում հայկական բանկերի գործունեության վերաբերյալ ԿԲ հակիրճ ամփոփագրի համաձայն՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 1230,5 միլիարդ դրամ՝ այդ ժամանակահատվածում ավելանալով 112,8 միլիարդ դրամով կամ 10,1 տոկոսով, իսկ ընդհանուր կապիտալն ավելացել է 8,5 միլիարդ դրամով կամ 3,4 տոկոսով՝ հասնելով 258,3 միլիարդ դրամի (1 դոլարը 386,47 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img