ՎՏԲ-Մանկություն ավանդատեսակն այժմ գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում

внеԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Մանկություն ավանդատեսակը նոյեմբերի սկզբից ընդունվում է բնակչությունից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Քաղաքացիների խնայողությունների ընդունումը ՎՏԲ-Մանկություն ավանդին բանկի կողմից իրականացվում է 2009 թ.-ի սեպտեմբերի 1-ից, և սկզբնական շրջանում տվյալ ավանդի առավելություններից կարող էին օգտվել միայն մայրաքաղաքի բնակիչները:

«Մենք այս նոր ավանդատեսակը ներդնում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում և հույս ունենք, որ այն ինչպես Երևանում, այնպես էլ հասարակության լայն շերտերի մոտ կվայելի մեծ հեղինակություն: Մենք գիտենք, որ հետագա ծախսերի համար կուտակման հարցը, հատկապես երեխաների ուսուցմանն առնչվող, հանդիսանում է յուրաքանչյուր ընտանիքի համար կարևորագույն խնդիրներից մեկը:

Եվ մենք բոլոր ներկայիս և ապագա ծնողներին ընձեռում ենք նման կուտակումներ կատարելու հնարավորություն, որպեսզի հետագայում հարց չծագի, թե ինչպես և որտեղից գտնել լրացուցիչ ռեսուրսներ»,- մեկնաբանել է նորությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Նրա խոսքերով՝ ՎՏԲ-Մանկություն ավանդի հիմնական առավելությունը և նպատակն այն է, որ տալիս է հնարավորություն երեխաների համար կուտակել դրամական միջոցներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել ԲՈՒՀ-երում և այլ ուսումնական հաստատություններում ուսման վճարի համար:

Ընդ որում Օվսյաննիկովն ընդգծել է, որ որպես տվյալ ավանդատեսակի բաղադրիչ մաս՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը ավանդատուների համար առաջարկում է անվճար ապահովագրում:

«ՎՏԲ-Մանկություն» ժամկետային կուտակային ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, դոլարով և եվրոյով՝ 1-ից մինչև 5 տարի ժամկետով: Ավանդը ներդնելիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ապահովագրում է ավանդատուին Հայաստանի ապահովագրական ծառայությունների շուկայում լավագույնս իրեն դրսևորած և ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ պայմանագրային պարտավորություններով համագործակցող հայտնի ապահովագրական ընկերություններից մեկում:

«Սա թույլ կտա դժբախտ պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունից ստանալ գումարը, և անհրաժեշտություն չի լինի դադարեցնել տվյալ ավանդը», – ասել է Օվսյաննիկովը՝ ավելացնելով, որ չափահաս դառնալուն պես երեխաները կարող են ստանալ իրենց ծնողների կողմից կուտակած միջոցները: Բացի այդ, որպես նվեր ավանդատուներին բանկն անվճար տրամադրում է VISA Int. վճարային քարտեր:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 74 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img