ԿԲ-ն հերքում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման վերաբերյալ լուրը

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հերքում է մամուլում հայտնված լուրն այն մասին, թե ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնյաները փողեր են լվանում:

Կենտրոնական Բանկի՝ «Առկա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) հանդիսանալով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում լիազոր մարմինը, մշտապես իրականացրել և իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և տեղաբաշխում:

ՖԴԿ-ն իր քառամյա գործունեության ընթացքում իրավապահ և վերահսկող մարմիններից, օրենքով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանցից, ինչպես նաև օտարերկրյա գործընկեր ֆինանսական հետախուզության մարմիններից, ի թիվս ստացված կասկածելի գործարքների վերաբերյալ ֆինանսական և իրավապահ բնույթի բազմաթիվ տեղեկությունների, տեղեկատվություն չի ստացել Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ:

Միաժամանակ, ՖԴԿ-ն, անդամակցելով ֆինանսական հետախուզության մարմինների միջազգային կառույցին և իր տրամադրության տակ ունենալով աշխարհի երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նրանց կողմից այս կամ այն հանցագործության մեջ ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվական բազաներ, մշտապես մանրամասն դիտանցման է ենթարկում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական պաշտոնյաների վերաբերյալ տեղեկությունները:

«Դրա արդյունքում ևս տեղեկություններ չեն արձանագրվել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՖԴԿ-ն իր գործունեության արդյունքների վերաբերյալ մշտապես հաղորդումներ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդին և փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ստեղծված հատուկ միջգերատեսչական հանձնաժողովին: Գործունեության տարեկան ամփոփ արդյունքները հրապարակվում են ՖԴԿ-ի ինտերնետային կայքում և, բացի այդ, տարվա ընթացքում պարբերաբար ներկայացվում են նաև լրատվամիջոցներով:

ԿԲ-ն հարկ է համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանում ձևավորված` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը՝ իր բոլոր բաղկացուցիչներով, 2008-2009 թթ. ընթացքում Եվրոպայի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից անցել է համակողմանի գնահատում: Հաստատված գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետորեն են ներդրված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտը կարգավորող միջազգային ստանդարտները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img