Տեղեկատվությունը կբարձրացնի ֆինանսական միջնորդության մակարդակը. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվությունը կնպաստի ֆինանսական միջնորդության մակարդակի աճին և ավելի բարձր մակարդակի կբարձրացնի հանրության ու բանկերի համագործակցությունը: Այս մասին Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը ուրբաթ հայտարարեց «ԱՌԿԱ» գործակալության ֆինանսաբանկային www.armbanks.am պորտալի շնորհանդեսի ժամանակ:

Ընդ որում ՀԲՄ ղեկավարը նաև պատրաստակամություն հայտնեց համագործակցել նոր ինտերնետ-ռեսուրսի հետ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր զարգացման ռազմավարության շրջանակներում տեղեկատվական ներկայացրել է նոր ծրագրեր՝ armbanks.am, bonds.am և anticrisis.am կայքերը։

Բացի օպերատիվ տեղեկատվությունից, պորտալում կներկայացվեն վերլուծական և բացառիկ նյութեր, տվյալներ բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների մասին, դրանց համեմատական ֆինանսական ցուցանիշները, վիճակագրական տեղեկատվություն:

Հաճախորդները կկարողանան օգտվել նոր ծառայություններից՝ օն-լայն կոնֆերանսից և օն-լայն խորհրդատվությունից, կայքում գործում են նաև վարկային հաշվիչ և տարադրամի փոխարկիչ: Ինչպես նաև «ԱՌԿԱ» գործակալության ձայնային տնտեսական նորությունների ամենօրյա ունկնդրման և ֆոտոժապավենի դիտման հնարավորություն է ընձեռվում:

Հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված առաջին ինտերնետ-նախագիծը՝ http://teleсom.arka.am կայքը, «ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է 2008 թ.-ի հոկտեմբերին: Ընկերությունը ծրագրում է ընդլայնել մասնագիտացված ինտերնետ-ռեսուրսների շարքը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։
«ԱՌԿԱ»-ի հետ համագործակցում են համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալություններ և տվյալների բազաներ, մասնավորապես, DowJones-ը, Reuters-ը, Internet Security Inc.-ը, Ռոսբիզնեսկոնսալթինգը։

Գործակալության տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, զանգվածային լրատվամիջոցներ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img