Հայաստանի արտաքին պետպարտքը 2010 թ. կկազմի 3,5 մլրդ դոլար՝ 2009-ի 3 մլրդի դիմաց. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետպարտքը 2010 թվականին կկազմի 3,5 մլրդ դոլար՝ 2009-ի 3 մլրդ դոլարի դիմաց, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խոհրդարական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը 2008 թվականին կազմել է 1,5 մլրդ դոլար, ինչը չի գերազանցել երկրի ՀՆԱ-ի 13 տոկոսը, 2009 թվականին տվյալ ցուցանիշը կազմում էր 30, իսկ 2010-ին՝ 41 տոկոսը։

Միաժամանակ նա նշեց, որ 2010 թվականին արտաքին պարտքի սպասարկմանը նախատեսվում է տրամադրել 123 մլն դոլար։

«Արտաքին պարտքի աճը բացատրվում է նրանով, որ մենք մտադիր ենք նոր վարկային միջոցներ ներգրավել միջազգային կառույցներից»,- ասաց Մինասյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, ստեղծված ճգնաժամային պայմաններում բազմաթիվ երկրներ նույնպես լուրջ վարկային միջոցներ են ներգրավում ճգնաժամից դուրս գալու նպատակով։

«Չնայած միջազգային կառույցներից ներգրաված վարկային միջոցների աճին՝ Հայաստանի պետական պարտքի մակարդակը, կառավարելի լինելով՝ հայկական օրենսդրությամբ և միջազգային չափորոշիչներով թույլատրելի շրջանակներում է»,- ասաց Մինասյանը։

Հայաստանի պետական պարտքի մակարդակը 2010 թվականին, ինչպես ծրագրվում է, կկազմի 3 մլրդ 690 մլն դոլար։ Նախատեսված ցուցանիշը կկազմի 46,3 տոկոս ՀՆԱ կառուցվածքում՝ 2009-ի 33,7 տոկոսի դիմաց։ Պետպարտքի նշված չափից 89 տոկոսը կկազմի Հայաստանի արտաքին պետական պարտքը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img