Կառավարությունը 2010-ին կշարունակի հակաճգնաժամային քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը կշարունակի հակաճգնաժամային քաղաքականությունը 2010 թ.-ին, չորեքշաբթի խորհրդարանում ՀՀ պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 
«ՀՀ կառավարությունը կշարունակի հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, որոնք կուղեկցվեն մի կողմից արդեն մեր կողմից ստեղծված ինստիտուտների ակտիվացմամբ, մյուս կողմից՝ նորերի ստեղծմամբ»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նրա խոսքերով, կառավարման ոլորտում արդեն շրջանառության մեջ է մտցվել մի հայեցակարգ, որը ենթադրում է նախարարությունների և գերատեսչությունների գործառույթների հստակեցում և բաժանում, ինչպես նաև համակարգի բարեփոխման երկրորդ փուլի սկիզբ:

Սարգսյանը նշեց, որ հայեցակարգը կոչված է հստակեցնելու նախարարների, աշխատակազմերի ղեկավարների, բաժինների, գործակալությունների պետերի, տեսուչների գործառույթները և ապահովելու նրանց փոխգործակցությունն ու փոխկապակցվածությունը:

Վարչապետը ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ վճռորոշ փուլ են մտնում առողջապահության ու կրթության ոլորտների բարեփոխումները, ինչը թույլ կտա որշակապես բարելավել տվյալ ոլորտների ֆինանսավորման մեխանիզմները: 
Հայկական կառավարության ղեկավարը հավելեց, որ բոլոր ծրագրված նախագծերի իրականացումը կոչված է ապահովել ՀՀ 2010 թ.-ի պետական բյուջեն: 
Վարչապետը նշեց նաև, որ վերոհիշյալ խնդիրներից զատ ծրագրված է նաև օժանդակություն տրամադրել փոքր ու միջին բիզնեսին, համակարգ ձևավորող ձեռնարկություններին, ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծել տնտեսության զարգացման համար:

Դրանից բացի, վարչապետի խոսքերով, նախատեսվում են բարեփոխումներ ապահովագրության ոլորտում և թոշակային համակարգում, որոնց համար արդեն մշակված են հայեցակարգեր և ժամանակացույց: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img