ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը կայցելի Հայաստան նոյեմբերի 24-25-ը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բիզնես խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը (Olivier Descamps) կայցելի Հայաստան նոյեմբերի 24-25-ը, երկուշաբթի հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը:

«Երկու օր տևողությամբ այցի ժամանակ Դեկամպը կհանդիպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ», – ասվում է երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ:

ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրենը կհանդիպի նաև միջազգային ֆինանսական հաստատությունների, դիվանագիտական և դոնորային համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև ՎԶԵԲ-ի ներդրումներից օգտվող մի քանի ընկերությունների ու բանկերի հետ:
Տեղեկատվության համաձայն՝ երկօրյա այցի ընթացքում Դեկամպը կվերահաստատի ՎԶԵԲ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և ֆինանսական ոլորտի զարգացմանը և խթանելու շարունակական բարեփոխումները:

Բիզնես խմբի տնօրենը նաև կքննարկի մի շարք ծրագրեր, որոնք ՎԶԵԲ-ը մտադիր է իրականացնել Հայաստանում 2010 թ.-ին

ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է: 2009 թ.-ի սկզբից ՎԶԵԲ-ը 50 միլին եվրո արժողությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել էներգետիկ, կորպորատիվ և ֆինանսական հատվածներում: Իրականացվող ծրագրերի արդյունքում 2009 թ.-ի վերջին ներդրումների մասին ՎԶԵԲ-ի պայմանավորվածությունները կհասնեն շուրջ 100 միլիոն եվրոյի:

Մինչ օրս ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 335 միլիոն եվրո Հայաստանի տնտեսության տարբեր հատվածների ավելի քան 70 ծրագրերի իրականացման համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img