Հայաստանի ֆոնդային բորսան խստացնում է շուկայի նկատմամբ վերահսկողության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի դիտորդական խորհուրդը հավանություն է տվել շուկայի նկատմամբ վերահսկողության գործառույթի իրականացման նոր հայեցակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«Բորսայի համար նոր կանոնների, այդ թվում նաև շուկայի նկատմամբ վերահսկողության կանոնների ներմուծումը բխում է մեր ուղղակի պարտավորություններից և գործառույթներից», – ասաց նա:

Մելիքյանը նշեց, որ բորսայում գործում է վերահսկողության սեփական ծառայությունը, որն իրականացնում է վերահսկման գործառույթներ, այդ թվում նաև բրոքերների գործունեության նկատմամբ:

«Մենք խմբագրել են ավելի վաղ գործող կանոնները, և դրանք հիմնականում ուղղված են նրան, որ մեր վերահսկիչ ծառայությունը կենտրոնացնի ուշադրությունը առևտրային բորսային գործարքների վրա՝ մանիպուլյացիաներն ու չարաշահումները բացառելու համար», – ասաց Մելիքյանը:

Ինչպես կարծում է բորսայի գլխավոր տնօրենը, վերահսկողությունն ու կարգավորումն անհրաժեշտ են շուկայում, և որքան շատ ուշադրություն հատկացվի հիմնական մեկ հատվածին, այդքան արագ կբացահայտվեն պոտենցիալ անհասկանալի և ձևական գործարքները, ինչպես նաև մյուս մասնակիցների իրավունքների ոտնահարմանն ուղղված գործողությունները:

Նրա խոսքերով՝ բոլոր օրենքները կներկայացվեն ԿԲ, և միայն դրանց գրանցումից հետո կմտնեն ուժի մեջ:

«Խախտումներ շուկայում կան, դրանք քննարկվում են, սակայն վերահսկողության խստացումը դրա հետ կապված չէ, մենք ցանկանում ենք, որ շուկայի վերահսկողությունն իրականացվի NASDAQ OMX-ի հրահանգներով, դա անհրաժեշտ է ներդրողներին և շուկայի բոլոր մասնակիցներին: Նման կերպ NASDAQ OMX-ի կառուցվածքում վերահսկողության գործառույթն ավելի արդյունավետ կդառնա», – ասաց Մելիքյանը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն:

2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img