Հայաստանի բանկերի ակտիվներն 9 ամիսների ընթացքում կազմել են 1266,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2009 թվականի 9 ամիսների ընթացքում ավելացել են 22,2 տոկոսով և կազմել 1266,4 մլրդ դրամ։

Համաձայն «ԱՌԿԱ» գործակալության հունվար-սեպտեմբեր ամիսների վերլուծության տվյալների` ընդհանուր ակտիվների մեծությամբ հայկական բանկերի հնգյակի առաջատարն է դարձել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվների ծավալը հասել է 148,8 մլրդ դրամի՝ ինն ամիսների ընթացքում մեծանալով 20,33 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում տվյալ բանկի մասնաբաժինը կազմում է ընդհանուր մեծության 11,75 տոկոսը։

Ըստ ակտիվների ծավալի առաջատարների թվում են նաև HSBC Բանկ Հայաստանը՝ 138,6 մլրդ դրամ (բանկային համակարգի ակտիվների 10,94 տոկոսը). «Արդշինինվեստբանկը»՝ 122,9 մլրդ դրամ (9,7 տոկոս), «Յունիբանկը»՝ 107,4 մլրդ դրամ՝ (8,48 տոկոս), «Հայբիզնեսբանկը»՝ 96,4 մլրդ դրամ (7,61 տոկոս)։
Բանկային համակարգի բոլոր ակտիվների շուրջ 48,5 տոկոսը կենտրոնացված է այս հինգ բանկերում, որոնք առաջատարներն են ըստ այս ցուցանիշի։

2009 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալներով` Հայաստանում գործում է 22 բանկ 365 մասնաճյուղերով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img