Հայաստանի ԿԲ-ն 1,5 մլրդ դրամ ծավալով միջին ժամկետանության արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկը հինգշաբթի 1,5 մլրդ դրամ ծավալով միջին ժամկետանության արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են հնգամյա AMGN60147141 սերիայի պարտատոմսեր:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 489,420 մլն դրամ, որից 175 միլիոնը՝ ոչ մրցակցային առաջարկություններով։

Ընդհանուր առմամբ աճուրդին մասնակցել է 5 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը տարեկան 13,7081% է, սահմանային եկամտաբերությունը՝ 13,7834%: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը 1,5 մլրդ դրամ էր կազմում ($1 – 381,59 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img