Հայկական ութ բանկ 2009թ.-ին համալրել է իր կապիտալը 35 միլիարդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի ./ԱՌԿԱ/. Հայկական ութ բանկեր 2009 թ.-ին համալրել են իրենց կապիտալ ավելի քան 35 միլիարդ դրամով, երկուշաբթի ամփոփելով տարվա արդյունքները՝ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքերով, բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետ սերտ աշխատանքի արդյունքում հաջողվեց խթանել հետագա ներդրումներ ֆինանսական հաստատությունների կապիտալում:

«Այսպես, ճգնաժամային նման իրավիճակում 8 բանկեր համալրեցին իրենց կապիտալները ավելի քան 35 մլրդ դրամով: Ինը ապահովագրական ընկերության նույնպես հաջողվեց համալրել կապիտալը 4.5 մլրդ դրամով», – ասել է Ջավադյանը:
ԿԲ նախագահի կարծիքով, հատկանշական է այն փաստը, որ տնտեսական անկման նման պայմաններում զգալիորեն աճել է ֆինանսական միջնորդությունը:

Այսպես, բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը տարեվերջին կկազմի ավելի քան 42%, ինչը 14 տոկոսային կետով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:

«Տնտեսական անկման պայմաններում տվյալ ցուցանիշի նման աճը ցույց է տալիս ֆինանսական միջնորդության իրական մակարդակը և բնակչության վստահության բարձր մակարդակը բանկային համակարգի և տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմինների նկատմամբ», – ասել է Ջավադյանը:

Միաժամանակ նա նշել է, որ տնտեսական անկման պայմաններում, երբ կրճատվեցին բյուջետային մուտքերը, կառավարությանը, ԿԲ-ի հետ ակտիվ համագործակցությամբ, պետական պարտատոմսերի երկրորդ շուկայում հաջողվեց գերակատարել պետբյուջեի ֆինանսական դեֆիցիտի ցուցանիշները ներքին աղբյուրների հաշվին:

«Այլ ռեսուսրների ներգրավման հետ զուգահեռ դա հնարավորություն տվեց կառավարությանն իրականացնել հակաճգնաժամային կարևորագույն քաղաքականությունը՝ ամբողջովին իրականացնելով սոցիալական բնույթի բոլոր ծախսերը, որոնք զգալիորեն աճել էին 2008 թ.-ի համեմատ», – ասել է Ջավադյանը:

Ինչպես նշել է ԿԲ նախագահը, ճգնաժամն ամբողջ աշխարհում հստակորեն ցույց տվեց, որ ֆինանսական կայունության համար երկրները ոչ միայն պետք է, այլև պատրաստ են շատ բարձր գին վճարել, ինչպես նաև կարճաժամկետ առումով դա գերադասել շատ այլ նպատակներից:

Նրա խոսքերով, զարգացումները ցույց տվեցին, որ անառողջ ֆինանսական համակարգերը ըստ էության միայն կլանեցին հանրային ռեսուրսներ՝ առանց զգալի կերպով աջակցելու տնտեսության վերականգնմանը կամ աճին:

Սակայն ինչպես նշել է ԿԲ նախագահը, այնտեղ, որտեղ կոշտ կանխարգելիչ վերահսկողությունը զուգակցվեց համակարգային կայունություն ապահովող անհրաժեշտ միջոցառումներով, արդյունքները խոսուն են:

«2009-ին Հայաստանը դարձավ այս տիպի ակնառու օրինակ՝ ֆինանսական կայունության ապահովումը բերեց անմիջական և շոշափելի մակրոտնտեսական արդյունքների: Իհարկե, այս արդյունքները մեզ համար ոչ թե հանգստության դափնիներ են, այլ միայն ապագա մարտահրավերներին դիմագրավելու վճռականության գրավական:

Ճգնաժամը դեռ չի վերջացել, 2010-ին մենք դեռ բազում անելիքներ ունենք՝ սակայն վստահ եմ, որ միասնաբար, արդյունավետ համագործակցությամբ կարող ենք հաջողությամբ հաղթահարել դրանք», – ասել է Ջավադյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img