Wed, 25 February
1.1 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

Հայաստանի կառավարությունը խստացրել է պետմարմինների արտաբյուջետային ֆոնդերի ծախսերի կարգը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում խստացրել է պետական իշխանության մարմինների արտաբյուջետային ֆոնդերի ծախսերի կարգը։

Ինչպես հայտնեց ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը, կառավարական որոշմամբ սահմանվում է արտաբյուջետային հաշիվներում կուտակված միջոցների շրջանառության միասնական ընթացակարգը։

«Ըստ էության արտաբյուջետային միջոցները բյուջետային միջոցների մաս են կազմում։ Ներկայումս արտաբյուջետային ֆոնդերի միջոցների շրջանառությունն արտացոլվում է երկրի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվություններում»,- ընդգծեց Ջանջուղազյանը։

Սակայն նա ուշադրություն դարձրեց այն բանին, որ առայսօր գործում են արտաբյուջետային ֆոնդերի ծախսման տարբեր ընթացակարգեր, և երկրի կառավարությունն իր նոր որոշումով այդ ծախսերի միասնական կարգ և միասնական ընթացակարգ է սահմանում, որը նման է բյուջետային գործընթացին։

Հայաստանի կառավարության կողմից որոշված արտաբյուջետային ֆոնդերի ծախսերի փոփոխությունն, ինչպես նշեց Ջանջուղազյանը, այսուհետ կիրականացվի ըստ միասնական նախագծի, որը կհաստատի Հայաստանի կառավարությունը։

Հայաստանի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին կոչ արեց նախարարներին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ որոշմանը։

«Վերջին օրերին ակտիվ քննարկումների առարկա դարձավ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի կողմից 2009 թվականի վերջին արտաբյուջետային ֆոնդերի հաշվին իրականացրած ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը»,- հիշեցրեց նա։

Վերջերս հայկական մամուլում և Ինտերնետ-բլոգերում հայտնեց Պետեկամուտների կոմիտեի հաշվետվությունը, որի համաձայն՝ զգալի միջոցներ են ծախսվել ամանորյա բանկետների և նվերների համար։

Ինչպես նշեց Սարգսյանը, առայսօր պետմարմիններն ինքնուրույն են որոշել արտաբյուջետային ֆոնդերից իրականացվող ծախսերի անվանացանկը, ինչպես նաև անցկացրել դրանց վերաբաշխումը։ Ըստ էության, ինչպես ավելացրեց կառավարության ղեկավարը, գործադիր իշխանության մարմինը չէր կարող վերահսկել գերատեսչությունների նախատեսած ծախսերը։

«Առաջին քայլը, որ մենք իրականացրեցինք այդ ուղղությամբ, և որն արդեն բերեց իր դրական արդյունքները՝ մենք բոլոր արտաբյուջետային ֆոնդերի ծախսերը բաց դարձրեցինք։ Այժմ նույնիսկ այն ծախսերը, որոնք դուրս էին մնացել ֆինանսների նախարարության ուշադրությունւց, դառնում են հանրության քննարկման առարկա, ինչի հաստատումն է Կոմիտեի դեպքը»,- ասաց վարչապետը։

Դրան զուգընթաց Սարգսյանը նշեց, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը պետք է առավելագույնս մանրամասն ուսումնասիրի արտաբյուջետային հայտերը, որոշի, թե դրանք որքանով են համապատասխանում գերատեսչությունների ծրագրերին և պետության շահերին։ Ֆինանսների նախարարությունն, ինչպես նշեց վարչապետն, ավելի պահանջկոտ և խիստ պետք է լինի։

«Արտաբյուջետային ֆոնդերի ծավալները բավականին մեծ են և հասնում են միլիոնավոր, միլիարդավոր դրամների, և դա այն դեպքում, երբ այդ ֆոնդերի հաշվին իրականացված ծախսերն առայսօր չեն եղել կառավարության վերահսկողության ներքո։ Այդ խնդիրները մտահոգում են ոչ միայն կառավարությանն, այլև պատգամավորներին, ովքեր 2010 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ուշադրություն են դարձրել արտաբյուջետային ֆոնդերի ձևավորմանն ու ծախսերին»,- նշեց Սարգսյանը։

Ինչպես կարծում է կառավարության ղեկավարը, ընդունված որոշումը կարգուկանոն կմտցնի արտաբյուջետային ֆոնդային միջոցների ծախսման ոլորտում, իսկ կառավարությունը հստակ պատկերացում կունենա ծախսերի ծավալների վերաբերյալ, ինքնուրույն կհաստատի միջոցների ծախսման ուղղությունները, պատասխանատվություն կկրի դրանց օգտագործման արդյունավետության համար։
Նա ավելացրեց նաև, որ շատ հաճախ արտաբյուջետային ֆոնդերի հաշվին հայտարարվում են մրցույթներ, որոնց մասին կառավարությունը տեղեկանում է մամուլից։

«Դրանք միլիոնավոր դոլարների տենդերներ են, և անհասկանալի է, թե ինչպես ենք մենք կատարելու այդ պարտավորությունները, որովհետև չնայած այն բանին, որ մրցույթը հայտարարվել է արտաբյուջետային ֆոնդերի հաշվին, պատասխանատվությունը կրելու է կառավարությունը։ Հենց կառավարությունն է պատասխանատվություն կրում միջազգային տենդերների համար»,- ընդգծեց Սարգսյանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img