ՏՄՊՊՀ-ն և ՀՀ ԿԲ-ն համատեղ դիտարկելու են մրցակցությունը ֆինանսական շուկայում

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ, դիտարկելու է մրցակցային պայմանները ֆինանսական շուկայում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա, համապատասխան համաձայնագիրը ԿԲ-ի հետ ստորագրվել է 2009 թ.-ի ընթացքում:

«Համաձայնագիրը նախատեսում է, որ ֆինանսական շուկայում կանցկացվի համատեղ մրցակցության առկայության կամ հակամրցակցային համաձայնագրերի համատեղ մոնիտորինգ»,- ասաց Հարությունյանը:

Հայաստանում 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 22 բանկ, 27 վարկային կազմակերպություն և 12 ապահովագրական ընկերություն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img