Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը համապատասխանում է բանկերի լիկվիդայնության մակարդակին. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը համապատասխանեցվել է բանկերի լիկվիդայնության մակարդակի հետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

ՀՀ Կենտրոնական բանկը հունվարի 21-ին որոշում է ընդունել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.50%: ԿԲ համաձայն՝ գնաճի նշված միտումների շարունակման և տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաև կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարևորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը:

«Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը շուկայում միանշանակ որևէ փոփոխության չի հանգեցնի, քանի որ ձևավորվել են հիմնարար ցուցանիշներ, և դժվար թե դրանցում փոփոխություններ արվեն», – ասաց Ղուկասյանը:

Նա տոկոսադրույքի ավելացումը համարում է սրբագրող քայլ՝ հաշվի առնելով շուկայի վերջին զարգացումները:

Միաժամանակ ՀԲՄ նախագահը դժվարացավ պատասխանել՝ կբարձրացվի՞, արդյոք, վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեկան կտրվածքով՝ ընդգծելով, որ դա կախված կլինի բանկերի լիկվիդայնությունից:

Վերջին անգամ վերաֆինանսավորումը բարձրացվել է 1,0 տոկոսային կետով և սահմանվել 7,75 տոկոս 2009 թ.-ի մարտի 3-ին, երբ Կենտրոնական բանկը անցավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Արդեն ապրիլի 7-ին տոկոսադրույքն իջեցվել էր մինչև տարեկան 7,5 տոկոսի, իսկ մայիսի 12-ին՝ մինչև 7,25 տոկոսի:

Մայիսի 22-ին տոկոսադրույքն իջել է ևս 1 տոկոսային կետով՝ մինչև 6,25 տոկոսի, հունիսի 9-ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչև տարեկան 6 տոկոսի, հուլիսի 7-ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև տարեկան 5,5 տոկոսի: Օգոստոսի 11-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ նվազել է մինչև 5,25 տոկոսի, իսկ սեպտեմբերի 8-ին՝ մինչև 5 տոկոսի:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img