Հայաստանի վարկային կազմակերպությունների պարտավորությունները կրճատվել են 5,3%

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների պարտավորությունների ընդհանուր ծավալը 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում կրճատվել է 5,3 տոկոսով կամ 49,6 միլիարդ դրամով:

2009 թ.-ի չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործեության մասին ՀՀ կենտրոնական բանկի ամփոփագրի համաձայն՝ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունները կազմել են 31,9 միլիարդ դրամ՝ մեկ եռամսյակի ընթացքում կրճատվելով 16 տոկոսով:

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիզիկական անձանց հանդեպ ժամկետային պարտավորությունները կրճատվել են 0,5 տոկոսով և կազմել 2,3 միլիարդ դրամ: Միաժամանակ իրավաբանական անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության հանդեպ ժամկետային պարտավորությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 40,5 տոկոսով և կազմել 13 միլիարդ դրամ: Ցպահանջ պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 147,4 միլիոն դրամ՝ մինչ եռամսյակի սկիզբը եղած 140,9 միլիոն դրամի համեմատ:

Վարկային կազմակերպությունների այլ պարտավորություննը չորրորդ եռամսյակում կրճատվել են 19,5 տոկոսով և կազմել 1,5 միլիարդ դրամ: Միաժամանակ վճարվելիք տոկոսները կազմել են 612,3 միլիոն դրամ՝ կրճատվելով 14,6 տոկոսով:

2009թ. դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 27 վարկային կազմակերպություն և 55 մասնաճյուղ ($1 – 377,81 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img