«Ամերիաբանկը» մտադիր է 50 մլն դոլար ներգրավել IFC-ից և FMO/DEG-ից

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկը» մտադիր է 2010 թ.-ին 50 մլն դոլար ներգրավել միջազգային կազմակերպություններից՝ երեք վարկային ծրագրեր ֆինանսավորելու համար, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«2010 թ.-ին մենք մտադիր ենք համապատասխան պայմանագրեր կնքել IFC, FMO և DEG հետ 50 մլն դոլար ներգրավելու մասին: Բանակցությունները ներկայումս գտնվում են ավարտման փուլում, և մենք աշխատում ենք պայմանագրերի կազմման ուղղությամբ»,- ասաց նա:

Հանեսյանի խոսքերով, միջոցները ծրագրվում է ուղղել երեք ծրագրերի ֆինանսավորմանը՝ փոքր ու միջին բիզնեսի վարկավորում, խոշոր բիզնեսի վարկավորում և առևտրի ֆինանսավորում: Ինչպես պարզաբանեց գլխավոր տնօրենը, ֆինանսավորումը կհատկացվի հավասարաչափ տրանշերով ընթացիկ տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում:

Նա հավելեց, որ FMO/DEG բանկին կտրամադրի 30 մլն դոլար, իսկ IFC՝ 20 մլն դոլար:
«Մենք ծրագրում ենք ևս 15 մլն դոլար ներգրավել մեկ այլ կառույցից, սակայն քանի որ բանակցությունները դեռ ավարտված չեն, մենք լրացուցիչ տեղեկատվություն չենք տարածում»,- նշեց Հանեսյանը:

Տնօրինության նախագահը հիշեցրեց, որ 2009 թ.-ին IFC-ի հետ կնքվել է երկու պայմանագիր, որոնցից մեկը հունիսին՝ առևտրի ֆինանսավորման, երկրորդը դեկտեմբերին՝ փոքր ՀԷԿ-երի ծրագրի ֆինանսավորման համար: 2009թ. դեկտեմբերին 30 մլն տրամադրեց FMO/DEG, որից 20 մլն դոլարն ուղղվեց բինեսի ֆինանսավորման ծրագրին, իսկ 10 մլն դոլարը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի փոքր հիդրոէլեկտրակայանների կամ հողմակայանների վարկավորման համար:

Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) երկրի միջազգային զարգացման բանկն է: Զբաղվում է զարգացող երկրների ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ռիսկային կապիտալի ներդրումներով:

FMO-ի ներդրումային պորտֆելը կազմում է 4.2 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող աշխարհի ամենախոշոր զարգացման բանկերի շարքում: Մասամբ նաև հոլանդական կառավարության հետ ունեցած իր կապերի շնորհիվ` FMO-ն ունակ է ստանձնել այնպիսի ռիսկեր, որոնք առևտրային ֆինանսների ոլորտի ներկայացուցիչները պատրաստ չեն կամ դեռևս պատրաստ չեն ստանձնել: FMO-ի առաքելությունն է ստեղծել բարգավաճող ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, որոնք կնպաստեն իրենց երկրների կայուն զարգացմանը:

DEG-ը հանդիսանում է KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ:

Ֆինանսավորում է զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: Որպես Եվրոպայի խոշորագույն զարգազման ֆինանսական կազմակերպություններից մեկը` DEG-ը խրախուսում է մասնավոր բիզնեսի կառույցներին` ներդրումներ կատարելու կայուն տնտեսական աճի և կենսամակարդակի բարձրացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել :

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Հայներարտբանկ», վերանվանվել է 2008թ. մայիսին) ստեղծվել է 1992թ. հուլիսին՝ ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի բազայի վրա, նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա:

2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img