ՀՀ ԿԲ-ն կարևորում է փոքր ու միջին բիզնեսի աջակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն կարևորում է փոքր ու միջին բիզնեսի աջակցության ծրագրերը, չորեքշաբթի ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը «Հայսվիսբանկ» ՓԲԸ և Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջև փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ու առևտրի ֆինանսավորման պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո:

Գաբրիելյանը նշեց, որ ԿԲ-ն ողջունում է հայկական բանկերի համագործակցությունը միջազգային կառույցների հետ, այդ թվում Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի հետ, ու այդ համագործակցությանը հատուկ կարևորություն է տալիս փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ծրագրերի հաստատման համատեքստում:

«2009 թ.-ին ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բանկերը կարողացան լիովին ռեստրուկտուրիզացիայի ենթարկել սեփական վարկային պորտֆելները և կրճատվող սպառողական վարկավորման ֆոնին զգալի ռեսուրսներ ուղղել փոքր ու միջին բիզնեսի ու տնտեսության վարկավորմանը»,- ասաց Գաբրիելյանը:

Արդյունքում, ըստ նրա, տարվա արդյունքներով բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի աճ գրանցվեց:

Նա նշեց, որ 2009թ.-ի ընթացքում բարեհաջող իրականացվեցին մի շարք ծրագրեր, մասնավորապես, Ռուսաստանի կողմից տրամադրվող պետական վարկի միջոցները գրեթե լիովին ուղղվեցին փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, իրականացվեցին վարկավորման ծրագրեր Համաշխարհային բանկի և ՎԶԵԲ-ի կողմից:

«ԿԲ-ն կարևորում է այն, որ ՎԶԵԲ-ը շարունակում է իր նախագծերն ու տնտեսության վերականգնմանը և փոքր ու միջին բիզնեսին աջակցելուն ուղղված ծրագրեր իրականացնում, որտեղ լուրջ առաջընթաց է գրանցվել»,- ասաց Գաբրիելյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img