Նոր թոշակային համակարգի ներդրումը կակտիվացնի բաժնետոմսերի շուկան

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի.ԱՌԿԱ/. «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը մեծ հույսեր է կապում Հայաստանում նոր թոշակային համակարգի ներդրման ու իրականացման հետ:

«Բաժնետոմսերի շուկայի ակտիվացումը մեծ մասամբ կախված է այդ համակարգի ներդրումից»,- ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումն առաջարկում է բազմաստիճան թոշակային համակարգ, որը բաղկացած կլինի երկու բաղադրիչից՝ պետական բաշխիչ և մասնավոր կուտակային: Ծրագրվում է, որ կուտակային համակարգը Հայաստանում կներդրվի 2011 թվականին:

Մելիքյանը նշեց, որ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան 2009թ.-ին շարունակեց 2008-ին սկսած Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը՝ երկրում նոր կենսաթոշակային համակարգի ներդրմանը պատրաստվելու հարցում, ինչը կշարունակվի նաև 2010 թվականին:

«Մենք հույս ունենք, որ այդ համակարգը կսկսի գործել 2011թ.-ի հունվարից, և այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել բաժնետոմսերի շուկայի ակտիվ զարգացման մասին»,- ավելացրեց նա:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է ($1 – 377,45 դրամ). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img