Հայաստանի արտաքին պետական պարտքը 2010 թվականին կարող է վերաձևավորվել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2010 թ.-ին կարող է վերաձևավորվել իր արտաքին պետական պարտքը, ասել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը ուրբաթ տեղի ունեցած կառավարական ճեպազրույցի ժամանակ:

«Միանգամայն հնարավոր է, որ մենք այս տարի կվերաձևավորենք մեր արտաքին պարտքը: Սակայն վերաձևավորումը չի նշանակում, որ մենք կհայտնվենք ավելի վատ պայմաններում կամ քաղաքական ճնշման տակ», – ասել է նա:

Գաբրիելյանի խոսքերով՝ բազմաթիվ միջազգային ֆինանսական կազմակերպություններ, օրինակ, ԱՄՀ-ն 2009-2010 թթ.-ին ներմուծել են վարկավորման նոր մեխանիզմ, և եթե մինչև 2009 թ.-ը այդ կազմակերպություններն ունեին վարկերի տրամադրման 4-5 մեխանիզմներ, ապա այժմ նրանց թիվը հասել է 10-ի: Բացի այդ, ինչպես պարզաբանել է ՀՀ ԿԲ փոխնախագահը, 2009 թ.-ին միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի մեծամասնությունը հատկացվել են արտակարգ պայմաններում և նպատակաուղղված են եղել տնտեսության կայունացմանը:

«Խոսքը պարտքի ներման մասին չէ: Խոսելով վերաձևավորման մասին՝ ոչ ոք չի ասում, թե հնարավոր է պարտքի ներում, պարզապես կփոխվեն պայմանները: Դա անընդհատ գործընթաց է, և եթե դուք լսեք, որ կառավարությունը վերաձևավորման է գնում, ապա մի դիտարկենք գործընթացը որպես քաղաքական ճնշում: Գործընթացը ընթանում է մշտապես՝ առանց Փարիզի կամ Լոնդոնի ակումբների մասնակցության: Մենք մոտ չենք այդ ակումբներին, և մեզ դեռ չի սպառնում այդ ակումբների մեջ ընդգրկվելը», – նշել է Գաբրիելյանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն իր հերթին տեղեկացրել է, որ ըստ պետական պարտքի կայունության ցուցանիշների, որոնք հաշվարկված են տնտեսական տարբեր աճի սցենարներով, Հայաստանն ի վիճակի է սպասարկել իր արտաքին պարտավորություններն առանց որևէ դժվարության:

«Օրինակ, կան երկրներ, որտեղ պետական պարտք կազմում է ՀՆԱ-ի 40 տոկոսը, սակայն կան ՀՆԱ-ում 60 տոկոս ցուցանիշ ունեցող երկրներ, որոնք որևէ խնդիր չունեն: Կարծում եմ, որ նույնիսկ Հայաստանի ՀՆԱ-ի 50 տոկոսի չափով պետական պարտքի մակարդակը մեզ համար ընդունելի է, և մենք պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ չենք ունենա», – ասել է Արամյանը:

2010 թվականին Հայաստանի պետական պարտքի չափը, ինչպես ծրագրվում է, կկազմի 3 միլիարդ 960 միլիոն դոլար, ինչը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է 46.3 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img