Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Այս անգամ հերթը Արաբկիրի շախմատի դպրոցի սաներինն էր։ Դասընթացին մասնակցեց շուրջ 50 աշակերտ, ովքեր ստացան ֆինանսական աշխարհի, գումարի ճիշտ տնօրինման, զեղծարարություններից պաշտպանվելու մասին արժեքավոր գիտելիքներ։

Օրերս այստեղ անցկացվեց նաև Yerevan Spring ID Cup մրցաշարը, որի գլխավոր հովանավորն էր IDBank-ը։ Լարված պայքարի արդյունքում բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացան նաև IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգևներ։

Խոսելով արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության մասին՝ IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց դրա կարևորությունն ու թողած դրական ազդեցությունը դպրոցի սաների շրջանում․ «Շախմատն ու ֆինանսական գրագիտությունը շատ ընդհանուր գծեր ունեն. երկուսն էլ հիմնված են մաթեմատիկական մտածողության, ռազմավարության և ծրագրերը մի քանի քայլ առաջ պլանավորելու ունակության վրա։ Աշակերտները մեծ հետաքրքությամբ և ակտիվությամբ մասնակցեցին քննարկումներին, նաև ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել մեր հասարակությանը՝ բարձրացնելով ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը»։

IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img