Հունվարին գնաճը կազմել է 1,7%

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010թ. հունվարին, 2009թ. դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 1,7 տոկոս գնաճ, ինչը պայմանավորված է եղել որոշ պարենային ապրանքների գների սեզոնային փոփոխությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, 2010 թվականի հունվարին պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները, դեկտեմբերի համեմատ, աճել են 3,3%-ով, ոչ պարենային ապրանքներինն ու ծառայությունների սակագները կրճատվել են 0,1 տոկոսով։

Միաժամանակ, 2010 թվականի հունվարին, 2009 թվականի հունվարի համեմատ, պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 107 տոկոս։ Միաժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներн աճել են 3,2%-ով, ոչ պարենային ապրանքի գներն աճել են 16 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագները՝ 9,9 տոկոսով:

Ինչպես հայտնում է վիճակագրական ծառայությունը, 2010 թվականի հունվարին 2005 թվականի համեմատ պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 127,9 տոկոս, ընդ որում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնաճը կազմել է 26,7%-ով, ոչ պարենային ապրանքի գնաճը՝ 20,5 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագներն աճել են 34,1 տոկոսով:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2010 թվականի հունվարին, 2009 թվականի դեկտեմբերի համեմատ, երկրի ուսումնասիրվող բոլոր քաղաքներում սպառողական գներն աճել են 1,1-2,6 տոկոսով, իսկ սղաճի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Արտաշատ քաղաքում։ Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1,6 տոկոսով։
Պետբյուջեի համաձայն, Հայաստանում մինչև 2010 թվականի վերջը գնաճը ծրագրված է 4%-ի (±1,5%) մակարդակով։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img