Global Finance ամսագիրը ՎՏԲ Բանկին «Best Emerging Market Banks» անվանակարգում լավագույն ռուսական բանկ է ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ֆինանսական հեղինակավոր հրատարակություններից մեկը՝ Global Finance ամսագիրը ՎՏԲ Բանկին «Best Emerging Market Banks» անվանակարգում 2009 թ.-ի գործունեության արդյունքներով լավագույն ռուսական բանկ է ճանաչել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ամսագրի փորձագետների գնահատականը այս անվանակարգում ավանդաբար հիմնվում է այնպիսի չափորոշիչների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, արդյունավետությունը, ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները, հաճախորդների սպասարկման որակը, առաջարկվող նորարարական ծառայությունների քանակը և այլն: 2009 թ.-ի գործունեության արդյունքներով՝ ՎՏԲ-ն մրցանակ է ստացել արժույթի շուկայում և առևտրի ֆինանսավորման ոլորտում վարած արդյունավետ աշխատանքի համար: 2009 թ.-ին ՎՏԲ Բանկը ակտիվ աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև երկկողմ առևտրին, այդ թվում նաև՝ ԱՊՀ բանկերին ռուսական ռուբլով հետֆինանսավորում տրամադրելու միջոցով:

ՎՏԲ Բանկը մի քանի տարի շարունակ բարձր գնահատականների է արժանանում Global Finance ամսագրի կողմից: 2008 թ.-ին ՎՏԲ-ն մրցանակի է արժանացել ռուսական բանկերի շրջանում արժույթի շուկայում վարած առավել արդյունավետ աշխատանքի համար, 2007 թ.-ին ամսագիրը ՎՏԲ-ին լավագույն բանկ է ճանաչել «Best Domestic Bank» և «Best Commercial Bank» անվանակարգերում, 2006 թ.-ին ՎՏԲ Բանկը Global Finance-ի կողմից ճանաչվել է Ռուսաստանի լավագույն առևտրային բանկը: Բացի այդ, բանկը հաղթել է «Ռուսական շուկայում անդերայթիգնի ոլորտում լավագույն բանկ» անվանակարգում, 2005 թ.-ին ՎՏԲ-ն Global Finance-ի կողմից ճանաչվել է Ռւսաստանի լավագույն առևտրային բանկ: Բացի այդ, ՎՏԲ-ն հաղթել է «Առևտրային ֆինանսավորման ոլորտում լավագույն ռուսական բանկ 2005» անվանակարգում:

Global Finance-ը հրատարակվում է 1987 թ.-ից, 108 երկրներում ունի ավելի քան 250,000 ընթերցող:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img