Բորսայում արժեթղթերով գործարքները 503,6 մլն դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում 2010թ.-ի հունվարին, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, արժեթղթերի գործարքների ծավալի աճ է գրանցվել:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում արժեթղթերի գործարքների ընդհանուր ծավալը 2010 թվականի հունվարին 503,6 մլն դրամ է կազմել՝ նախորդ տարվա դեկտեմբերի 480,1 մլն դրամի դիմաց՝ աճելով 4,9%-ով:

Ընդ որում, կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը 95,9 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի մոտ 19 տոկոսն է կազմել: Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը 407,7 մլն դրամ կամ 81 տոկոս է կազմել: 2010 թվականի հունվարին բաժնետոմսերով գործարքներ չեն գրանցվել։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ամփոփիչ տվյալների հիման վրա, ընթացիկ տարվա հունվարին բորսայի առևտրային նստաշրջաններում գործարքները կատարվել են պետական պարտատոմսերով, ինչպես նաև չորս մասնավոր ընկերությունների բաժնետոմսերով ու կորպորատիվ պարտատոմսերով:

Հունվարի ընթացքում կորպորատիվ պարտատոմսերով բորսային գործարքների ծավալի առաջատար է դարձել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն: «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա հունվարին ավելի քան 47,5 մլն դրամ է կազմել կամ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալի 49,5 տոկոսը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն (մինչև 27.01.2009թ.-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ, ՀՖԲ) ներկայում Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Այն հանդիսանում է NASDAQ OMX Group, Inc. միջազգային խմբի մաս:
NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն:

2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի անդամ է 27 ընկերություն, ներառյալ 20 բանկ:

2009թ.-ի նոյեմբերի 30 դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում գրանցվել և լիստինգ են անցել 12 ակցիաներ և 12 կորպորատիվ պարտատոմսեր, իսկ ֆոնդային բորսայի կապիտալիզացումը 55,9 մլրդ դրամ է կազմել: ($1 – 385,01 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img