Գնաճը Հայաստանում 2009 թ. 4-րդ եռամսյակում 3,7% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2009 թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում 3,7% գնաճ է գրանցվել, ասվում է «2010 թ. առաջին եռամսյակի ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում»՝ ներկայացված «ԱՌԿԱ» գործակալությանը:

«2009 թ.-ին ՀՀ կառավարության կողմից իրականացվող էքսպանսիվ հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում՝ ուղղված տնտեսական ակտիվության աճին, ԿԲ դրամավարկային քաղաքականությունը նպատակաուղղված էր տնտեսական ակտիվության խթանման ու գների կայունության ապահովման համադրմանը»,- ասվում է ԿԲ ծրագրում:

Դրա արդյունքում, ըստ ֆինանսական փաստաթղթի, արդեն 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում տնտեսական անկման տեմպերի դանդաղում է գրանցվել: Չնայած այն բանին, որ միջազգային շուկաներում հանքահումքային և պարենային ապրանքների գների շարունակական աճի պարագայում ներքին ապրանքային շուկաներում թեև դիտվել է գնաճային ճնշումների ուժգնացում, այնուամենայնիվ, մինչև դեկտեմբեր գնաճը մշտապես գտնվել է նպատակային միջակայքի սահմաններում:

Ինչպես ասվում է ԿԲ դրամական ծրագրում, գնաճի տեմպի արագացումը հիմնականում դրսևորվել է 2009 թ.-ի դեկտեմբերին, սակայն ի տարբերություն անցյալ եռամսյակի, երբ գնաճը պայմանավորված էր ծառայությունների և ոչ պարենային ապրանքների գների աճով, տարեվերջին գնաճի վրա հիմնական ազդեցությունը գործել էր գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճը:

Այսպիսով՝ 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում 3,7 տոկոս գնաճ է գրանցվել, որը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ծխախոտն ու ոգելից խմիչքը) գների 5,8 տոկոս աճով (նպաստումը գնաճին՝ 3,1 տոկոս), ինչն իր հերթին ապրանքների հետևյալ խմբերի գների սեզոնային աճի հետևանք է. «Միրգ» (35,9% – նպաստումը գնաճին՝ 0,9 տոկոս) և «Բանջարեղեն և կարտոֆիլ» (44,2% – նպաստումը գնաճին՝ 2,1 տոկոս): Հատկանշական է, որ «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքային խմբում գների աճը 2009 թ.-ի վերջին եռանսյակում հիմնականում պայմանավորված է եղել չորս ապրանքատեսակների թանկացմամբ՝ լոլիկ, վարունգ, կանաչ պղպեղ և սմբուկ (նպաստումը գնաճին՝ 4,2 տոկոս): Միաժամանակ ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների աճը, համապատասխանաբար, 3,0% և 0,7% է կազմել: Սրանց ընդհանուր նպաստումը գնաճին ընդամենը 0,7 տոկոս է կազմել:

Այսպիսով, ինչպես նշվում է ԿԲ ԴՎՔ ծրագրում, 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում գնաճի 12-ամսյա ցուցանիշը երրորդ եռամսյակի միևնույն ցուցանիշի համեմատ ավելացել է 2,8 տոկոսով և տարեվերջին կազմել 6,5 տոկոս (շեղումը նպատակային միջակայքի վերին սահմանից՝ 1 տոկոսային կետ):

Եռամսյակի ընթացքում գնաճային ճնշումների ազդեցությունն արտահայտվել է նաև բնականոն գնաճի վարքագծում. այն 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 1,7 տոկոս, ինչի հետևանքով 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելացել է 1,5 տոկոսով՝ կազմելով 5,2 տոկոս: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img