Տնտեսական անկումը Հայաստանում 2009թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 14,4%

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսական անկումը Հայաստանում 2009 թվականի հունվար-դեկտեմբերին մակրոտնտեսական իրավիճակի աստիճանական բարելավման արդյունքում շարունակում է նվազման միտումներ դրսևորել և 2009 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 14,4 տոկոս՝ հունվար-սեպտեմբերի 18,3 տոկոսի դիմաց։

Այս մասին ասվում է «Կենտրոնական բանկի՝ 2010 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում»։ Միաժամանակ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացի ծառայությունների ոլորտից, անկում է արձանագրվել։ Հատկապես անկում է արձանագրվել շինարարության ոլորտում։

Արդյունաբերության ճյուղում արձանագրվել է ավելացված արժեքի շուրջ 7,6 տոկոս նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի (7,8 տոկոս), քիմիական արդյունաբերության (42,7 տոկոս), ոսկերչական արտադրատեսակների (48 տոկոս) և շինանյութերի (25,6 տոկոս) արտադրության ծավալների նվազմամբ, որն ինչպես շինարարության անկման, այնպես էլ արտաքին պահանջարկի կրճատման հետևանք է։
Միաժամանակ, միջազգային շուկաներում գունավոր մետաղի գների աճի արդյունքում մետաղի հանքաքարի արդյունահմանման և մետաղագործական արդյունաբերության ենթաճյուղերում արձանագրվել է, համապատասխանաբար, 17,2 և 8,4 տոկոս աճ։

Նման զարգացումների պայմաններում նվազել է էլեկտրաէներգիայի և գազի պահանջարկը և, արդյունքում, էներգետիկայի ենթաճյուղում արձանագրվել է 14,3 տոկոս անկում։

Շինարարության ճյուղում, կապիտալ ներհոսքի կրճատման և եկամուտների նվազման պարագայում, ավելացված արժեքը նվազել է 42,3 տոկոսով։ Հիմնականում կրճատվել է բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը (70,7 տոկոսով)։
Ըստ շինարարական ճյուղային բաշխվածության՝ զգալիորեն նվազել են առևտրի (58 տոկոս) և բնակարանային շինարարության (65,9 տոկոս) ոլորտներում իրականացվող շինարարության ծավալները, մինչդեռ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի, ֆինանսական գործունեության, առողջապահության և սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտներում արձանագրվել է աճ, համապատասխանաբար, 69,5 տոկոսով, 5,1 տոկոսով, 22,4 տոկոսով, 2,8 անգամ, 3,8 անգամ և 3,1 անգամ։

Ծառայությունների ոլորտում ավելացված արժեքը ավելացել է 0,7 տոկոսով, ինչը հիմնականում արդյունք է մանրածախ առևտրի շրջանառության 0,5 տոկոս աճի, մեծածախ առևտրի և ավտոմեքենաների առևտրի ծավալների, համապատասխանաբար, 8,5 տոկոս և 40,8 տոկոս նվազումների։

Գյուղատնտեսությունում արձանագրվել է ավելացված արժեքի 0,1 տոկոս անկում՝ պայմանավորված անասնապահության արտադրության ծավալների 0,9 տոկոս կրճատմամբ։ Անասնապահության ենթաճյուղում, մասնավորապես, նվազել է մսի և կաթի արտադրությունը, համապատասխանաբար, 2,8 և 4,4 տոկոսով։ Ձվի արտադրություն ավելացել է 15,3 տոկոսով։ Բուսաբուծության ենթաճյուղում արձանագրվել է 0,2 տոկոսանոց աճ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 4-ի համեմատ, նվազել է 0.15 կետով՝ կազմելով 363.7 դրամ։

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img