Հայաստանում 2010 թ. դրամի լուրջ արժեզրկում չի լինի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010 թ.-ին ազգային դրամի լուրջ արժեզրկում չի լինի, հինգշաբթի ասել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ՓԲԸ տնօրօեն Մանուկ Հերգնյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տարեսկզբին Հայաստանում ֆիքսված փոխարժեքի առկայությունը հանգեցրեց որոշակի կորուստների, սակայն Կենտրոնական բանկը շատ արագ հրաժարվեց նման քաղաքականությունից», – ասել է նա:

Փորձագետը նշել է, որ դա իշխանությունների շատ ճիշտ և ժամանակին ընդունած որոշումն էր, թեև այն պետք էր ընդունել շատ ավելի վաղ, ինչը թույլ կտար խնայել համախառն պահուստի շուրջ 45 տոկոսը:

«Հետագայում հնարավոր է որոշակի ճնշում ազգային դրամի վրա, սակայն չեմ կարծում, որ 2010 թ.-ին կարելի է խոսել լուրջ արժեզրկման մասին», – ասել է Հերգնյանը:

2009 թ.-ի մարտի սկզբին, երբ ՀՀ Կենտրոնական բանկը վերադարձավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, դրամը 66,36 կետով անկում ապրեց ԱՄՆ դոլարի նկատմամբ (372,11 դրամ 1 դոլարի դիմաց):

Դրանից հետո դրամի տատանման կորագիծը բավականին կայուն մնաց՝ 2009 թ.-ի ապրիլի վերջին սահմանվելով 370-372-ի սահմաններում, հունիսի վերջին՝ փոքր ինչ նվազելով (360-361), իսկ օգոստոսից մինչև նոյեմբերի կեսը աստիճանաբար աճելով մինչև 388 դրամի:

Այսօրվա դրությամբ ազգային դրամի փոխարժեքը կազմում է 381,41 դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img