ՀՀ ԿԲ-ն կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի տեղաբաշխել է 0,5 միլիարդ դրամ ծավալով AMGT3915В101 սերիայի 39 շաբաթյա կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 750,150 միլիոն դրամ է, որոնցից 750 միլիոնը՝ ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններով: Ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 150 հազար դրամ:

Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը 9,035 տոկոս է՝ 9,9000 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի շուտ հայտարարված էմիսիայի ծավալը կազմում էր 0,5 միլիարդ դրամ: (1 դոլարը 381,26 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img