Տնտեսության վերականգնման միտումներ էին նկատվում 2009թ.-ի վերջին

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական աճի վերականգնման միտումներ էին նկատվում նախորդ տարվա վերջին ամիսների ընթացքում, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14-րդ նիստի ընթացքում:

«18,4 տոկոսանոց տնտեսական անկումից մենք ամիս առ ամիս կամաց-կամաց սկսեցինք վերականգնվել, և տարին ավարտեցինք 14,4 տոկոսանոց անկմամբ, իսկ ՀՆԱ-ն կազմեց 3 տրիլիոն 165 միլիարդ դրամ», – մեջբերեցին Սարգսյանի խոսքերը կառավարության մամուլի ծառայությունից:

Նշելով, որ արդյունաբերությունն ընդհանուր առմամբ 7,8 տոկոսանոց անկում է գրանցել՝ Սարգսյանը հետաքրքիր համարեց այն, որ լեռնահանքային արդյունաբերությունն ամփոփել է տարին 7,6 տոկոսանոց աճով:

«14,4 տոկոսանոց անկման մեջ 11,2 տոկոսը պայմանավորված է շինարարության ոլորտում տեղի ունեցած աշխատանքների դադարով: Քանի որ ՀՆԱ-ում շինարարության ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 30 տոկոսը, ապա հասկանալի է դառնում, թե ինչու այդ ոլորտի գծով 25 տոկոսանոց անկումը բացասաբար է ազդել բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա», – ասել է նա:

Միաժամանակ վարչապետի խոսքերով, աճ էր նկատվում մետաղագործության ոլորտում, մասնավորապես՝ ալյումինի արդյունաբերության մեջ տարվա արդյունքներով 20 տոկոսանոց աճ է գրանցվել: (1 դոլարը 381,26 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img