ՀՀ ապահովագրության ոլորտը 2009 թ. 3-4% աճ է գրանցել՝ տնտեսության ընդհանուր անկման պարագայում

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրության ոլորտը 2009 թ.-ի ընթացքում 3-4 տոկոսանոց աճ է գրանցել՝ երկրում տնտեսության ընդհանուր անկման դեպքում, շաբաթ օրը ասել է «Կասկադ Ինշուրնս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը՝ ելույթ ունենալով Ծաղկաձորում «Կամուրջ 2010» յոթերորդ Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ:

Նրա խոսքերով՝ հաջողվել է դրական արդյունքների հասնել հայկական շուկա նոր խաղացողների մուտք գործելու հաշվին, իսկ շատ ընկերություններում եկամտի աճի հաջողվել է հասնել դեռևս 2008 թ.-ին վերակառուցման անցկացման հաշվին:
Նա նշել է, որ, մասնավորապես «Կասկադ Ինշուրնս» ընկերությունում մինչև 2008 թվականը գրանցվել էր բուռն աճ, ինչից հետո սկսվեց անկումը:

«2008 թ.-ին ներդրումներ կատարելով ենթակառուցվածքների և ապահովագրական ռեզերվների մեջ, ինչպես նաև վերակառուցում իրականացնելով՝ ընկերությունն արդեն 2009 թ.-ին իր պտուղները քաղեց ցուցանիշների աճի տեսքով», – ասել է Տոնոյանը:

Ինչպես նշել է ընկերության ղեկավարը, ճգնաժամը օգնեց շատ ապահովագրողների դառնալ ավելի արդյունավետ մենեջերներ:

«Հուսով եմ, որ 2010 թվականը ավելի հաջող կլինի, չգիտեմ ինչպես տնտեսական տեսակետից, սակայն եկամտաբերության և կայունության տեսակետից ընկերության համար այն ավելի արդյունավետ կլինի», – ասել է Տոնոյանը:

Հայաստանում գործող 12 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 17 մլրդ դրամ՝ 2008 թ.-ի վերջի 12,3 միլիարդ դրամի համեմատ (37,94 տոկոսանոց աճ): Ապահովագրական ընկերությունների կապիտալը 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ին կազմել է 12,4 միլիարդ դրամ՝ 8 միլիարդի համեմատ (53,91 տոկոսանոց աճ):

Միաժամանակ ապահովագրական ընկերությունների եկամտաբերությունը տարվա արդյունքով կազմել է 967,1 միլիոն դրամ՝ 2008 թ.-ի վերջի 724,8 միլիոն դրամի համեմատ (33,43 տոկոսանոց աճ) (1 դոլարը 381,75 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img