Կոնվերս բանկում տեղի է ունեցել «Կոնվերս VISA BOOM» ակցիայի խաղարկությունը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը, VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, անցկացրել է «Կոնվերս VISA BOOM» նոր բոնուս ակցիան:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից: Այս ակցիայի արդյունքում VISA քարտերի քանակն աճել է 16%-ով, բանկի առևտրային ցանցում անկանխիկ գործարքների քանակն աճել է 32%-ով, գումարային` 23%-ով, բանկի քարտերով անկանխիկ առևտրի քանակն աճել է 43%-ով, գումարային` 37%ով:

Տեղեկատվության համաձայն, ակցիայի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 100 քարտապանների միջև անցկացվեց խաղարկություն: Առաջին մրցանակին արժանացած քարտապանը շահեց 2 հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի վայելքների քաղաք Դուբայ: 2-ից 20-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած քարտապանները նվեր ստացան կենցաղային տեխնիկա: 21-ից 30-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած քարտապանները ստացան VISA GIFT քարտեր` 30.000 ՀՀ դրամ դրամական պարգևներով, իսկ 31-ից 100-րդ մրցանակային տեղերի քարտապաններին տրվեցին անվճար հավելյալ քարտեր:

Բացի այդ, ակցիայի ընթացքում VISA CLASSIC դեբետային քարտերի դիմաց բանկը հաճախորդներից չի գանձում առաջին տարվա սպասարկման վարձը:

Ըստ մամուլի հաղորդագրության, «Կոնվերս VISA BOOM» ակցիան տևել է նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչև այս տարվա հունվարի 31-ը: Բանկի քարտապաններն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացան VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 մլն առևտրային կետերում իրականացված անկանխիկ գործարքի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց ստանալ մեկ բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն էր:

Կոնվերս բանկն արդեն չորրորդ անգամ է, ինչ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպում է ամենատարբեր ակցիաներ, որոնց արդյունքում հաճախորդներին ոչ միայն առաջարկվում է առավել ուշագրավ պայմաններ, այլև մատուցվում են անակնկալներ ու մրցանակներ` այդ թվում ուղևորություններ դեպի Թուրին, Դիսնեյ Լենդ, Եգիպտոս:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ, որակյալ, մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին և բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: Բանկն ունի ավելի քան 550 աշխատակից, բանկի 25 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img