ՎԶԵԲ-ը աջակցում է հայկական ընկերությանը ավտոմատացված ֆինանսական համակարգ ներդնելու գործում

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն աջակցում է Հայաստանում մսամթերք արտադրող առաջատար NatFood ՓԲԸ-ին, առաջարկելով ֆ‎ինանսական ավտոմատացված համակարգ` բիզնեսի արդյունավետությունը բարելավելու նկատառումներով, տեղեկացնում են ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:

NatFood ՓԲԸ-ն Հայաստանում բարձրորակ մսամթերք արտադրող առաջատար ընկերություններից է, որն ունի ավելի քան 50 տեսակի նրբերշիկ՝ խաշած, կիսաապխտած, ապխտած և ուրիշ մսամթերքներ, որոնք շուկա են հանվում Biella ապրանքանիշով: 2008թ. մայիսին, ըստ բաժնետիրական համաձայնագրի, ՎԶԵԲ-ը ձեռք բերեց ընկերության կապիտալի 28.3% բաժնեմաս՝ վճարելով 4.35 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս բաժնետիրական ներդրումը կնպաստի Biella-ի մսամթերքի արտադրողականության ընդլայնմանը` Հայաստանում նոր վերամշակող գործարան կառուցելու միջոցով։ Նոր գործարանը համալրված է արդեն իսկ գործող մշակող սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ դարձնելով այն յուրօրինակ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ ՎԶԵԲ-ը կրկնապատկել է իր ներդրումները՝ ներմուծելով կորպորատիվ կառավարման համակարգ։

Նոր մշակող սարքավորումների շնորհիվ արտադրողականությունն օրեկան կաճի 3-ից 15 տոննայով՝ զանազանելով մսամթերքի տեսականին (փաթեթավորված թարմ միս, պահածոյացված միս, կիսաֆ‎աբրիկատներ և այլն)՝ ապահովելով ապրանքի համապատասխանությունը միջազգային առողջապահության և անվտանգության ստանդարտներին, բարձրացնելով ապրանքի որակը և սկսելով նոր բարձրորակ ապրանքանիշի արտադրանքը` արտասահման՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան արտահանելու նպատակով։

Natfood-ի ընդլայնումն ու նոր գործընկերների կողմից պարտադրված հաշվետվության պահանջները պայմանավորեցին ընկերության հաշվապահական և ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի և ընթացակարգի արդիականացումն ու ավտոմատացումը : Համակարգչային ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի տեղադրման, դրա ուսուցման, շահագործման և տվյալների մուտքագրման նկատառումներով Հայաստանում ՎԶԵԲ-ի BAS ծրագրի աջակցությամբ Natfood-ը պայմանագիր է կնքել Armenian Software ՍՊԸ-ի հետ: Armenian Software ՍՊԸ-ն տեղական խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտանում է ըստ պատվիրատուի պահանջների ՏՏ լուծումների մշակման մեջ: Բացի բազմաթիվ ֆինանսական և հաշվապահական հաշվետվություններ ստեղծելու հնարավորությունից, ֆինանսական համակարգի ավտոմատացումը NatFood-ին հնարավորություն կտա իրականացնել գործունեության արդյունավետ ֆինանսական վերահսկում, պատրաստել ներդրողների համար հատուկ և ներքին հաշվետվություններ, և կառավարիչների կողմից ավելի արդյունավետ որոշումներ կայացնել:

«NatFood-ի նման ձեռնարկությունները չափազանց կարևոր են Հայաստանի տնտեսական զարգացման համար, և ՎԶԵԲ-ի BAS ծրագիրը հաջողվել է՝ աջակցելով այսպիսի ձեռնարկություններին բարձրացնել իրենց մրցունակությունը որակյալ կառավարման համակարգ մտցնելու, բիզնես ծրագրերի մարտավարություն մշակելու և ուրիշ միջոցների շնորհիվ, որոնք կօգնեն իրենց ընկերությանը որակ ապահովելու գործում», ասել է Հարավային Կովկասի TAM/BAS ծրագրի տարածաշրջանային ղեկավար Ջոն Կարաչիոլոն:

Ինչպես նշել է Natfood-ի տնօրեն Ռուբեն Կոպյանը, «ՎԶԵԲ-ի BAS ծրագրի մատուցված խորհրդատվական ծառայության միջոցով ամբողջովին ավտոմատացվեց ձեռքով կատարվող հաշվապահական և ֆինանսական կառավարման աշխատանքը: Ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու համար ծախսվող ժամանակը կրճատվեց առնվազն 60-70 տոկոսով և զգալիորեն բարելավեց հաշվետվությունների ճշտգրտությունը»:

BAS ծրագիրը Հայաստանում հիմնադրվել է 2003 թվականին Եվրամիության ֆինանսավորմամբ: Հետագա ֆինանսավորումը տրամադրվել է ՎԶԵԲ-ի Վաղ Անցումային Երկրների Հիմնադրամի (ETCF), Europeaid-ի, Կանադայի (CIDA), Չինական Թայպեյի և USAID-ի կողմից: BAS-ը ձեռնարկել է 639 խորհրդատվական ծրագիր` վարձելով 87 (հիմնականում տեղական) խորհրդատու:

BAS-ը ամբողջովին ներգրավված է ՎԶԵԲ-ի գործունեությունում, այդ թվում՝ նաև բանկային և ներդրումային բնագավառներում: Հիմնադրման օրվանից ի վեր, 16 տարվա ընթացքում, BAS ծրագիրը 22 երկրներում ձեռնարկել է ավելի քան 5900 նախագիծ` Դոնորային հիմնադրամից օգտագործելով ավելի քան 66.5 միլիոն Եվրո:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img