Հայաստանում արտարժույթի փոխարժեքը մինչև 2010 թ. մայիս կկազմի 450-460 դրամ – 1$. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտարժույթի փոխարժեքը մինչև 2010 թ.-ի մայիս կբարձրանա և կհասնի 1 դոլարի դիմաց 450-460 դրամի, կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Սակայն հնարավոր է, որ դրան գործը չհասնի, քանի որ նրանք (իշխանությունները – «ԱՌԿԱ») արտաքին միջոցներ են ներգրավում փոխարժեքը ֆինանսավորելու համար», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատյանը:

Հայաստանի պետբյուջեում դրամի նկատմամբ դոլարի հաշվարկային փոխարժեքն ամրագրված է մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 376 դրամի սահմանում: Այսօրվա դրությամբ դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը կազմում է 382,13 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց:
Միաժամանակ Բագրատյանը նշեց, որ արտերկրից հայ հայրենակիցների փոխանցումները դեղատոմս չեն բոլոր չարիքների դեմ՝ ընդգծելով դրանց ծավալներն աստիճանաբար կրճատելու անհրաժեշտությունը:

«Ամենամեծ մոլորությունն այն է, որ հիմնականում հետխորհրդային տարածքի սփյուռքը կարող է մեզ փրկել», – ասաց նա:

ՀՀ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի 12 ամիսների ընթացքում հայկական բանկերի միջոցով Հայաստան ստացված մասնավոր փոխանցումների ծավալը կազմել է 1575,7 միլիոն դոլար՝ կրճատվելով 30,6 տոկոսով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img